Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

Իրականացրած մոնիթորինգների արդյունքների վերաբերյալ

18 Հունիսի 2019

ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի աշխատողների կողմից 2019 թվականի հունիսի 1-ից մինչև հունիսի 15-ը իրականացվել են դիտանցումներ Ստեփանակերտ քաղաքում գործող «Հաղթանակ», «Պրոդ մարկետ», «Ռոյալ», «Օկեան», «Կարս», «Դավ Գրուպ», «Սևան», «Նատալի գրուպ», «Տեխնոթրայդ» (2 առևտրային օբյեկտ), «Նադեժդա», «Նավ», «Կամ», «Գուրման մարկետ», «Էրիկ Արա», «Էլիտ գրուպ», «Պետրոլ սերվիս», «Ֆլեշ» սահմանափակ պատասխանատվությամբ, «Կապիտալ» (3առևտրային օբյեկտ) և «Յագուար»փակ բաժնետիրական ընկերություններին, «Լենա Գաբրիելյան», «Սրբուհի Ստեփանյան», «Բորիկ Ներսիսյան», «Լեսմոնյա Հարությունյան», «Կարինե Մարտիրոսյան», «Անդրանիկ Գրիգորյան», «Գագիկ Միքայելյան» և «Գագիկ Արտաշյան» անհատ ձեռնարկատերերին պատկանող առևտրային օբյեկտներում առաջին անհրաժեշտության ապրանքների մանրածախ գների ուսումնասիրման նպատակով: Դիտանցման ընթացքում ուսումնասիրվել են առաջին անհրաժեշտության 43 ապրանքային շուկաներում առկա 80 ապրանքատեսակների մանրածախ գները:

2019 թվականի հունիսի 1-ից մինչև հունիսի 15-ը ուսումնասիրվող 80 ապրանքատեսակներից 11-ին գները նվազել են, 8-ի գները` աճել, իսկ 61 ապրանքատեսակների գները մնացել են անփոփոխ:

2019 թվականի հունիսի 1-ից մինչև հունիսի 15-ը միջին գների նվազում արձանագրվել է` «Ոսպ»՝ 0.6%, «Բրինձ» Դեղին, երկարահատիկ՝ 0.29%, ձեթ «Զոլ.սեմեչկա» 0.43%,  ձեթ «Ավեդով»՝ 0.54%,  կարագ «Դոյարուշկա» ՝ 0.05%,  թեյ «Ահմադ»՝ 0.25%, «Կարտոֆիլ»՝ 33.65%,  «Սոխ»՝ 19.17%, «Լոլիկ»՝ 32.63%, «Վարունգ»՝ 13.31%, «Ադամաթուզ»՝ 3.53% ապրանքատեսակների միջին գների համար:

 Նույն ժամանակահատվածում միջին գների բարձրացում արձանագրվել է՝«Բրինձ» սպիտակ, երկարահատիկ՝ 0.26%,  «Ոլոռ»՝ 0.3%, «Շաքարավազ»՝ 0.19%,  «Ռեդդի» բուսակ.՝ յուղ 0.08%, «Ձուկ»՝ իշխան 0.8%, թեյ «Ակբար»՝ 0.14%, «Կիտրոն»՝5.81%, «Խնձոր» ՝ 1.15% ապրանքատեսակների միջին գների համար:

Ասկերան քաղաքում իրականացրած դիտանցման արդյունքներ.

2019 թվականի հունիսի 1-ից մինչև հունիսի 15-ը ուսումնասիրվող 46 ապրանքատեսակներից 13-ի գները նվազել են, 7-ի գինը` աճել, իսկ 26 ապրանքատեսակների գները մնացել են անփոփոխ:

2019 թվականի հունիսի 1-ից մինչև հունիսի 15-ը միջին գների նվազում արձանագրվել է՝ «Հնդկաձավար»՝ 1.9%,  «Բրինձ» սպիտակ, երկարահատիկ՝ 2.3%,  «Ոսպ»՝ 4.0%, «Սպրեդ» «Էլնոր»՝ 0.3 %, «Շաքար»՝3.1%, «Շաքարավազ»՝ 1.6%,  «Մարգարին «Նազ»՝ 1.0%, «Թեյ «Ահմադ»՝ 0.1%, «Սոխ»՝ 28.6%,  «Վարունգ»՝ 14.7%, «Լոլիկ»՝ 31.8%, «Կիտրոն»՝ 3.8%, «Ադամաթուզ»՝ 7.9% ապրանքատեսակների միջին գների համար:    

  Նույն ժամանակահատվածում միջին գների բարձրացում արձանագրվել է՝«Ոլոռ»՝ 3.1%,  «Կաթնաշոռ «Մարիաննա»՝ 2.4%,   «Ձիթապտուղ»՝ 0.4%, «Թեյ «Ակբար»՝ 0.5%, «Կարտոֆիլ» թարմ՝ 5.6%, «Խնձոր»՝ 6.7% , «Մալբորո» կարմիր ծխախոտ՝ 0.8% ապրանքատեսակների միջին գների համար:

Բերձոր  քաղաքում  իրականացրած դիտանցման արդյունքներ.

2019 թվականի հունիսի 1-ից մինչև հունիսի 15-ը ուսումնասիրվող 46 ապրանքատեսակներից 12-ի գները նվազել են, 6-ի գինը` աճել, իսկ 28 ապրանքատեսակների գները մնացել են անփոփոխ:

2019 թվականի հունիսի 1-ից մինչև հունիսի 15-ը միջին գների նվազում արձանագրվել է՝ «Ձավար»՝ 2.6%, «Ոլոռ»՝ 4.6%, «Հավի ձու» Լուսակերտ»՝ 1.0%, «Ոսպ»՝ 1.8%,   կաթնաշոռ «Մարիաննա»՝ 2.1%, թվասեր«Մարիաննա»՝ 2.1%,  «Շաքար»՝ 1.7%, «Սոխ»՝ 20.3%,  «Վարունգ»՝ 22.2%, «Լոլիկ»՝ 43.0%, «Ադամաթուզ»՝ 9.1%,  «Գառնի» ՝ կապույտ ծխախոտ՝ 0.5%  ապրանքատեսակների միջին գների համար:    

  Նույն ժամանակահատվածում միջին գների բարձրացում արձանագրվել է՝ «Հնդկաձավար»՝ 2.4%,  «Բրինձ» սպիտակ, երկարահատիկ՝ 1.2%, «Շաքարավազ»՝ 4.5 %,  «Կարտոֆիլ» հին՝ 16.7%,  «Կիտրոն»՝ 25.0%, «Հյութ» «Դոբրի»՝ 0.5% ապրանքատեսակների միջին գների համար:

Մարտակերտ  քաղաքում  իրականացրած դիտանցման արդյունքներ.

2019 թվականի հունիսի 1-ից մինչև հունիսի 15-ը ուսումնասիրվող 72 ապրանքատեսակներից 4-ի գները նվազել են, 2-ի գները` աճել, իսկ 66 ապրանքատեսակների գները մնացել են անփոփոխ:

2019 թվականի հունիսի 1-ից մինչև հունիսի 15-ը գների նվազում արձանագրվել է՝«Սոխ»՝ 17.1%, «Լոլիկ»՝ 38.3%, «Վարունգ»՝ 16.2 %, «Ադամաթուզ»՝ 8.9 %  ապրանքատեսակների միջին գների համար:

 Նույն ժամանակահատվածում միջին գների բարձրացում արձանագրվել է՝«Կարտոֆիլ»՝ 19.1%, «Ռեգուլյար» բենզին՝ 0.9% ապրանքատեսակների միջին գների համար:

Մարտունի  քաղաքում իրականացրած դիտանցման արդյունքներ.

2019 թվականի հունիսի 1-ից մինչև հունիսի 15-ը ուսումնասիրվող 71 ապրանքատեսակներից 11-ի գները նվազել են, 4-ի գները` աճել, իսկ 56 ապրանքատեսակների գները մնացել են անփոփոխ:

2019 թվականի հունիսի 1-ից մինչև հունիսի 15-ը միջին գների նվազում արձանագրվել է՝ «Շաքար»՝ 0.9%, «Ձեթ «Ոսկե կաթիլ»՝ 0.8 %, «Ձեթ «Զոլ.սեմեչկա»՝ 0.3%, «Ձեթ «Ավեդով»՝0.3%,  «Սուրճ «Ռոյալ բրազիլիա»՝0.3%, «Պելե» լուծվող սուրճ՝2.0%,  «Կարտոֆիլ» հին՝ 15.3%, «Սոխ»՝ 21.2%, «Լոլիկ»՝ 41.1%, «Վարունգ»՝ 4.1%, «Ադամաթուզ»՝ 2.8% ապրանքատեսակների միջին գների համար:

 Նույն ժամանակահատվածում միջին գների բարձրացում արձանագրվել է՝«Ալյուր «Բաղրամյան»՝0.4%, «Հնդկաձավար»՝ 0.6%, «Ոսպ»՝0.8%, «Շաքարավազ»՝ 0.5%  ապրանքատեսակների միջին գների համար:

Տեղի ունեցած գնային տատանումները կապված են ապրանքների ձեռքբերման գների փոփոխության և մանրածախ առևտրի ոլորտում գործող սուբյեկտներիկողմից իրականացվող գնային քաղաքականության հետ:

Գնաճ արձանագրված ապրանքային շուկաներում բացակայում են գերիշխող դիրքի չարաշահման` մասնավորապես չհիմնավորված գների կիրառման հնարավոր դեպքեր:

Իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ԼՂՀ օրենքի հնարավոր կամ փաստացի խախտման դեպքեր չեն արձանագրվել:

 

Last modified onԵրկուշաբթի, 10 Հոկտեմբերի 2022 14:21