Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

Իրականացրած մոնիթորինգների արդյունքների վերաբերյալ

15 Մայիսի 2019

ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի աշխատողների կողմից 2019 թվականի ապրիլի 16-ից մինչև ապրիլի 30-ըիրականացվել են դիտանցումներ Ստեփանակերտ քաղաքում գործող «Հաղթանակ», «Պրոդ մարկետ», «Ռոյալ», «Օկեան», «Կարս», «Դավ Գրուպ», «Սևան», «Նատալի գրուպ», «Տեխնոթրայդ» (2 առևտրային օբյեկտ), «Նադեժդա», «Նավ», «Կամ», «Գուրման մարկետ», «Էրիկ Արա», «Էլիտ գրուպ», «Պետրոլ սերվիս», «Ֆլեշ» սահմանափակ պատասխանատվությամբ, «Կապիտալ» (3առևտրային օբյեկտ) և «Յագուար»փակ բաժնետիրական ընկերություններին, «Լենա Գաբրիելյան», «Սրբուհի Ստեփանյան», «Բորիկ Ներսիսյան», «Լեսմոնյա Հարությունյան», «Կարինե Մարտիրոսյան», «Անդրանիկ Գրիգորյան», «Գագիկ Միքայելյան» և «Գագիկ Արտաշյան» անհատ ձեռնարկատերերին պատկանող առևտրային օբյեկտներում առաջին անհրաժեշտության ապրանքների մանրածախ գների ուսումնասիրման նպատակով: Դիտանցման ընթացքում ուսումնասիրվել են առաջին անհրաժեշտության 43 ապրանքային շուկաներում առկա 80 ապրանքատեսակների մանրածախ գները:
2019 թվականի մայիսի 1-ից մինչև մայիսի 15-ը ուսումնասիրվող 80 ապրանքատեսակներից 16-ին գները նվազել են, 12-ի գները` աճել, իսկ 52 ապրանքատեսակների գները մնացել են անփոփոխ:
2019 թվականի մայիսի 1-ից մինչև մայիսի 15-ը միջին գների նվազում արձանագրվել է` «Ալյուր» «Բաղրամյան»՝ 0.16%, «Հնդկաձավար»՝ 0.07%, «Ոսպ»՝ 1.11%, «Շաքար»՝ 0.05%, ձեթ «Զոլ.սեմեչկա»՝ 0.21%, ձեթ «Ավեդով»՝ 0.21%,  կարագ «Դոյարուշկա»՝ 0.05%, կարագ «Անկոր»՝ 0.21%, «Պանիր» գյուղ. տնտ.արտ.՝ 18.75%,  մարգարին «Նազ»՝ 0.61%,   թեյ «Ակբար»՝ 0.36%, «Պելե» լուծվող սուրճ՝ 1.19%, «Լոլիկ»՝ 6.0%, «Վարունգ»՝ 27.8%, «Ադամաթուզ»՝ 6.78%, «Խնձոր»՝ 2.82% ապրանքատեսակների միջին գների համար:
Նույն ժամանակահատվածում միջին գների բարձրացում արձանագրվել է՝ «Մակֆա» ալյուր»՝ 0.08%, «Մելո Գրանո»՝ մակարոն՝ 0.51%, «Մակֆա» մակարոն՝ 0.06%, «Ձավար»՝ 0.47%, «Շաքարավազ»՝ 0.24%, թեյ «Ահմադ»՝ 0.09%, օղի «Արցախ պրեմիում»՝ 0.07%,  «Կարտոֆիլ»՝ 31.1%, «Սոխ»՝ 38.8%, «Կիտրոն»՝ 6.25%, «Պրեմիում» բենզին՝ 1.09%, «Ռեգուլյար» բենզին՝ 1.14% ապրանքատեսակների միջին գների համար:
Ասկերան քաղաքում իրականացրած դիտանցման արդյունքներ.
2019 թվականի մայիսի 1-ից մինչև մայիսի 15-ը ուսումնասիրվող 46 ապրանքատեսակներից 12-ի գները նվազել են, 14-ի գինը` աճել, իսկ 20 ապրանքատեսակների գները մնացել են անփոփոխ:
2019 թվականի մայիսի 1-ից մինչև մայիսի 15-ը միջին գների նվազում արձանագրվել է՝ «Ոլոռ»՝ 0.3%, «Բրինձ» սպիտակ, երկարահատիկ՝ 2.0%, կաթնաշոռ «Մարիաննա»՝ 9.7%, սպրեդ «Էլնոր»՝ 0.1%, «Շաքար»՝ 0.1%, ձեթ «Զոլ.սեմեչկա»՝ 1.5%, մարգարին «Մոլոչնի»՝ 5.8%, մարգարին «Նազ»՝ 2.2%, թեյ«Ակբար»՝ 1.4%, «Լոլիկ»՝ 22.1%, «Վարունգ»՝ 35.5%, «Ադամաթուզ»՝ 5.9% ապրանքատեսակների միջին գների համար:    
Նույն ժամանակահատվածում միջին գների բարձրացում արձանագրվել է՝ «Ձավար»՝ 8.3%, «Հնդկաձավար»՝ 7.5%, «Ոսպ»՝ 1.0%, թթվասեր «Արցախ-կաթ»՝ 0.1%, մածուն  «Արցախ-կաթ»՝ 0.1%, թեյ «Ահմադ»՝ 0.8%, սուրճ «Ռոյալ բրազիլիա» ՝ 0.7%, «Կարտոֆիլ»՝ 20.0%, «Սոխ»՝ 21.9%, «Կիտրոն»՝ 25.0%, «Խնձոր»՝ 5.0% , «Պրեմիում» բենզին՝ 2.2%, «Ռեգուլյար» բենզին՝ 2.3%, «Դիզվառելիք»՝ 2.1% ապրանքատեսակների միջին գների համար:
 
Բերձոր  քաղաքում  իրականացրած դիտանցման արդյունքներ.
2019 թվականի մայիսի 1-ից մինչև մայիսի 15-ը ուսումնասիրվող 46 ապրանքատեսակներից 5-ի գները նվազել են, 6-ի գինը` աճել, իսկ 35 ապրանքատեսակների գները մնացել են անփոփոխ:
2019 թվականի մայիսի 1-ից մինչև մայիսի 15-ը միջին գների նվազում արձանագրվել է՝ հավի ձու «Լուսակերտ»՝ 2.1%, «Բրինձ»սպիտակ, երկարահատիկ՝ 1.6%, «Լոլիկ»՝ 7.4%, «Վարունգ»՝ 22.8%, «Ադամաթուզ»՝ 3.9% ապրանքատեսակների միջին գների համար:    
Նույն ժամանակահատվածում միջին գների բարձրացում արձանագրվել է՝ «Կարտոֆիլ»՝ 20.0%, «Սոխ»՝ 32.9%, «Կոկա կոլա» հյութ՝ 0.4%, «Պրեմիում» բենզին՝ 2.2%, «Ռեգուլյար» բենզին՝ 2.3%, «Դիզվառելիք»՝ 4.3% ապրանքատեսակների միջին գների համար:
Մարտակերտ  քաղաքում  իրականացրած դիտանցման արդյունքներ.
2019 թվականի մայիսի 1-ից մինչև մայիսի 15-ը ուսումնասիրվող 72 ապրանքատեսակներից 3-ի գները նվազել են, 7-ի գները` աճել, իսկ 62 ապրանքատեսակների գները մնացել են անփոփոխ:
2019 թվականի մայիսի 1-ից մինչև մայիսի 15-ը գների նվազում արձանագրվել է՝ «Լոլիկ»՝ 11.0%, «Վարունգ»՝ 43.4%, «Ադամաթուզ»՝ 4.7 %  ապրանքատեսակների միջին գների համար:
Նույն ժամանակահատվածում միջին գների բարձրացում արձանագրվել է՝ «Հնդկաձավար»՝ 1.8 %,  «Շաքար»՝ 4.1%,  ձեթ «Զոլ.սեմեչկա»՝ 1.7%, «Դոբրի» հյութ՝ 0.6%, «Կարտոֆիլ»՝ 10.0%, «Սոխ»՝ 67.7%, «Գառնի կապույտ» ծխախոտ՝ 0.4% ապրանքատեսակների միջին գների համար:
Մարտունի  քաղաքում իրականացրած դիտանցման արդյունքներ.
2019 թվականի մայիսի 1-ից մինչև մայիսի 15-ը ուսումնասիրվող 71 ապրանքատեսակներից 11-ի գները նվազել են, 10-ի գները` աճել, իսկ 50 ապրանքատեսակների գները մնացել են անփոփոխ:
2019 թվականի մայիսի 1-ից մինչև մայիսի 15-ը միջին գների նվազում արձանագրվել է՝ «Հնդկաձավար»՝ 0.9%, «Ոսպ»՝ 1.2%, «Բրինձ» սպիտակ, երկարահատիկ՝ 1.4%, «Շաքար»՝ 0.4%, «Շաքարավազ»՝ 0.2%, հավի ձու «Նորագյուղ»՝ 2.8%, սպրեդ «Էլնոր»՝ 1.7%, օղի «Արցախ պրեմիում»՝ 0.9%, «Լոլիկ»՝ 12.5%, «Վարունգ»՝ 26.2%, «Ադամաթուզ»՝ 1.4% ապրանքատեսակների միջին գների համար:
Նույն ժամանակահատվածում միջին գների բարձրացում արձանագրվել է՝ հաց «Մատնաքաշ»՝ 1.7%, մակարոն «Մելո գրանո»՝ 0.6%, նրբերշիկ «Աթենք»՝ 2.5%, հյութ «Դոբրի»՝ 0.4%, գինի «Հաղթանակ»՝ 0.4%, «Կարտոֆիլ»՝ 7.0%, «Սոխ»՝ 18.8%, «Պրեմիում» բենզին՝ 2.8%, «Ռեգուլյար» բենզին՝ 2.9%, «Դիզվառելիք»՝ 4.3% ապրանքատեսակների միջին գների համար:
Տեղի ունեցած գնային տատանումները կապված են ապրանքների ձեռքբերման գների փոփոխության և մանրածախ առևտրի ոլորտում գործող սուբյեկտներիկողմից իրականացվող գնային քաղաքականության հետ:
Գնաճ արձանագրված ապրանքային շուկաներում բացակայում են գերիշխող դիրքի չարաշահման` մասնավորապես չհիմնավորված գների կիրառման հնարավոր դեպքեր:
Իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ԼՂՀ օրենքի հնարավոր կամ փաստացի խախտման դեպքեր չեն արձանագրվել:

 

 

 

Last modified onԵրկուշաբթի, 10 Հոկտեմբերի 2022 14:23