Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

Իրականացրած մոնիթորինգների արդյունքների վերաբերյալ

18 Հուլիսի 2019

ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի աշխատողների կողմից 2019 թվականի հուլիսի 1-ից մինչև հուլիսի 15-ը իրականացվել են դիտանցումներ Ստեփանակերտ քաղաքում գործող «Հաղթանակ», «Պրոդ մարկետ», «Ռոյալ», «Օկեան», «Կարս», «Դավ Գրուպ», «Սևան», «Նատալի գրուպ», «Տեխնոթրայդ» (2 առևտրային օբյեկտ), «Նադեժդա», «Նավ», «Կամ», «Գուրման մարկետ», «Էրիկ Արա», «Էլիտ գրուպ», «Պետրոլ սերվիս», «Ֆլեշ» սահմանափակ պատասխանատվությամբ, «Կապիտալ» (3առևտրային օբյեկտ) և «Յագուար»փակ բաժնետիրական ընկերություններին, «Լենա Գաբրիելյան», «Սրբուհի Ստեփանյան», «Բորիկ Ներսիսյան», «Լեսմոնյա Հարությունյան», «Կարինե Մարտիրոսյան», «Անդրանիկ Գրիգորյան», «Գագիկ Միքայելյան» և «Գագիկ Արտաշյան» անհատ ձեռնարկատերերին պատկանող առևտրային օբյեկտներում առաջին անհրաժեշտության ապրանքների մանրածախ գների ուսումնասիրման նպատակով: Դիտանցման ընթացքում ուսումնասիրվել են առաջին անհրաժեշտության 43 ապրանքային շուկաներում առկա 80 ապրանքատեսակների մանրածախ գները:
2019 թվականի հուլիսի 1-ից մինչև հուլիսի 15-ը ուսումնասիրվող 80 ապրանքատեսակներից 20-ին գները նվազել են, 11-ի գները` աճել, իսկ 49 ապրանքատեսակների գները մնացել են անփոփոխ:
2019 թվականի հուլիսի 1-ից մինչև հուլիսի 15-ը միջին գների նվազում արձանագրվել է` «Ոսպ»՝ 0.22%, «Բրինձ» Սպիտակ, երկարահատիկ՝ 1.38%, «Բրինձ» Դեղին, երկարահատիկ՝ 0.42%, «Շաքարավազ»՝ 0.10%, ձեթ «Զոլ.սեմեչկա» 0.2%,  ձեթ «Ավեդով»՝ 0.14%, «Ձիթապտուղ»՝ 0.21 %, «Խտացրած կաթ» «ԿՄԿ»՝ 0.24%, Կարագ «Դոյարուշկա» 1.06%, «Պանիր» «Իգիթ» լոռի ՝ 0.36%,  թեյ «Ակբար»՝ 0.12%, թեյ «Ահմադ»՝ 0.62%, «Լուծվող սուրճ» «Պելե»՝ 0.32% , «Հյութ» «Դոբրի»՝ 0.17%, «Կարտոֆիլ»՝ 15.38%, «Կարտոֆիլ» թարմ՝ 4.26%,    «Սոխ»՝ 10.23%, «Լոլիկ»՝ 2.86%, «Վարունգ»՝ 15.25%, «Ադամաթուզ»՝ 1.25% ապրանքատեսակների միջին գների համար:
 Նույն ժամանակահատվածում միջին գների բարձրացում արձանագրվել է՝ ՝ «Ալյուր «Մակֆա»՝0.42%, «Ալյուր «Բաղրամյան»՝0.08%, «Մակարոնեղեն» «Մակֆա»՝ 0.44%, «Հնդկաձավար»՝0.24%, «Ձավար» 2.23%, «Նրբերշիկ» «Աթենք»՝ 0.45%, «Գինի» «Խնդողնի»՝ 1.63%, «Կոնյակ» «Մանե»՝ 0.29%, «Կիտրոն» ՝ 2.92%,         «Խնձոր»՝ 15.53%, «Մալբորո» կարմիր ծխախոտ՝ 4.04%  ապրանքատեսակների միջին գների համար:
Ասկերան քաղաքում իրականացրած դիտանցման արդյունքներ.
2019 թվականի հուլիսի 1-ից մինչև հուլիսի 15-ը ուսումնասիրվող 46 ապրանքատեսակներից 20-ի գները նվազել են, 6-ի գինը` աճել, իսկ 20 ապրանքատեսակների գները մնացել են անփոփոխ:
2019 թվականի հուլիսի 1-ից մինչև հուլիսի 15-ը միջին գների նվազում արձանագրվել է՝«Ոլոռ»՝ 0.9%,  «Հավի ձու»«Նորագյուղ»՝ 0.6%,  «Հնդկաձավար»՝ 2.7%,  «Բրինձ» սպիտակ, երկարահատիկ՝ 0.4%, «Բրինձ» Դեղին, երկարահատիկ՝ 0.4%,  «Ոսպ»՝ 4.4%, «Սպրեդ» «Էլնոր»՝ 0.1%, Կարագ «Դոյարուշկա» 0.3%, «Շաքար»՝4.0%, ձեթ «Ավեդով»՝ 1.0%, «Խտացրած կաթ» «ԿՄԿ»՝ 1.8%, «Մարգարին «Մոլոչնի» հատուկ՝ 0.3%, «Նրբերշիկ» «Աթենք»՝ 8.4%, «Հավի միս» «Արցախ»՝ 1.1%, թեյ «Ակբար»՝ 1.9%, թեյ «Ահմադ»՝ 0.1%, «Լուծվող սուրճ» «Ռոյալ բրազիլիա»՝ 0.1% «Սոխ»՝ 20.0%, «Վարունգ»՝ 10.4%, «Կիտրոն» ՝ 6.7%  ապրանքատեսակների միջին գների համար:    
Նույն ժամանակահատվածում միջին գների բարձրացում արձանագրվել է՝«Շաքարավազ»՝ 0.4 %, «Մարգարին «Նազ» հատուկ՝ 0.9%, «Լուծվող սուրճ» «Պելե»՝ 0.2% «Լոլիկ»՝ 10.7%, «Խնձոր» ՝ 64.0% «Մալբորո» կարմիր ծխախոտ՝ 2.3%   ապրանքատեսակների միջին գների համար:
Բերձոր  քաղաքում  իրականացրած դիտանցման արդյունքներ.
2019 թվականի հուլիսի 1-ից մինչև հուլիսի 15-ը ուսումնասիրվող 46 ապրանքատեսակներից 5-ի գները նվազել են, 2-ի գինը` աճել, իսկ 39 ապրանքատեսակների գները մնացել են անփոփոխ:
2019 թվականի հուլիսի 1-ից մինչև հուլիսի 15-ը միջին գների նվազում արձանագրվել է՝«Կարտոֆիլ»՝ 14.3%, «Սոխ»՝ 9.1%, «Վարունգ»՝ 23.0%, «Լոլիկ»՝ 11.1%, «Ադամաթուզ»՝ 10.0%  ապրանքատեսակների միջին գների համար:    
 Նույն ժամանակահատվածում միջին գների բարձրացում արձանագրվել է՝ «Հավի ձու» «լուսակերտ»՝1.4%,  թեյ «Ահմադ»՝ 0.6%  ապրանքատեսակների միջին գների համար:
Մարտակերտ  քաղաքում  իրականացրած դիտանցման արդյունքներ.
2019 թվականի հուլիսի 1-ից մինչև հուլիսի 15-ը ուսումնասիրվող 72 ապրանքատեսակներից 6-ի գները նվազել են, 2-ի գները` աճել, իսկ 64 ապրանքատեսակների գները մնացել են անփոփոխ:
2019 թվականի հուլիսի 1-ից մինչև հուլիսի 15-ը  գների նվազում արձանագրվել է՝«Ոսպ»՝ 7.6%, «Կարտոֆիլ»՝ 10.1%, «Սոխ»՝ 4.6%, «Լոլիկ»՝ 25.0%, «Վարունգ»՝ 24.9%   «Ադամաթուզ»՝ 0.7 %  ապրանքատեսակների միջին գների համար:
 Նույն ժամանակահատվածում միջին գների բարձրացում արձանագրվել է՝«Ձավար»՝ 6.0 %, «Շաքարավազ»՝ 8.6 %,  ապրանքա-տեսակների միջին գների համար:
Մարտունի  քաղաքում իրականացրած դիտանցման արդյունքներ.
2019 թվականի հուլիսի 1-ից մինչև հուլիսի 15-ը ուսումնասիրվող 71 ապրանքատեսակներից 8-ի գները նվազել են, 6-ի գները` աճել, իսկ 57 ապրանքատեսակների գները մնացել են անփոփոխ:
2019 թվականի հուլիսի 1-ից մինչև հուլիսի 15-ը միջին գների նվազում արձանագրվել է՝ «Հնդկաձավար»՝ 1.4%, «Ձիթապտուղ»՝ 1.7%, «Մարգարին «Մոլոչնի» հատուկ՝ 0.6%, «Հավի միս» «Արցախ»՝ 4.2%, թեյ «Ակբար»՝ 0.5%,  «Կարտոֆիլ» հին՝ 7.1%, «Սոխ»՝ 11.4%, «Վարունգ»՝ 7.1% ապրանքատեսակների միջին գների համար:
Նույն ժամանակահատվածում միջին գների բարձրացում արձանագրվել է՝«Ալյուր «Բաղրամյան»՝0.6%, «Ոսպ»՝4.5%, «Բրինձ» սպիտակ, երկարահատիկ՝ 1.5%, «Շաքար»՝1.0%,  «Շաքարավազ»՝1.8%, «Լոլիկ»՝ 3.7%  ապրանքատեսակների միջին գների համար:
Տեղի ունեցած գնային տատանումները կապված են ապրանքների ձեռքբերման գների փոփոխության և մանրածախ առևտրի ոլորտում գործող սուբյեկտներիկողմից իրականացվող գնային քաղաքականության հետ:
Գնաճ արձանագրված ապրանքային շուկաներում բացակայում են գերիշխող դիրքի չարաշահման` մասնավորապես չհիմնավորված գների կիրառման հնարավոր դեպքեր:
Իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ԼՂՀ օրենքի հնարավոր կամ փաստացի խախտման դեպքեր չեն արձանագրվել:

 

 

 

Last modified onԵրկուշաբթի, 10 Հոկտեմբերի 2022 14:16