Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

Իրականացրած մոնիթորինգների արդյունքների վերաբերյալ

02 Օգոստոսի 2019

 

ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի աշխատողների կողմից 2019 թվականի հուլիսի 16-ից մինչև հուլիսի 31-ը իրականացվել են դիտանցումներ Ստեփանակերտ քաղաքում գործող «Հաղթանակ», «Պրոդ մարկետ», «Ռոյալ», «Օկեան», «Կարս», «Դավ Գրուպ», «Սևան», «Նատալի գրուպ», «Տեխնոթրայդ» (2 առևտրային օբյեկտ), «Նադեժդա», «Նավ», «Կամ», «Գուրման մարկետ», «Էրիկ Արա», «Էլիտ գրուպ», «Պետրոլ սերվիս», «Ֆլեշ» սահմանափակ պատասխանատվությամբ, «Կապիտալ» (3առևտրային օբյեկտ) և «Յագուար»փակ բաժնետիրական ընկերություններին, «Լենա Գաբրիելյան», «Սրբուհի Ստեփանյան», «Բորիկ Ներսիսյան», «Լեսմոնյա Հարությունյան», «Կարինե Մարտիրոսյան», «Անդրանիկ Գրիգորյան», «Գագիկ Միքայելյան» և «Գագիկ Արտաշյան» անհատ ձեռնարկատերերին պատկանող առևտրային օբյեկտներում առաջին անհրաժեշտության ապրանքների մանրածախ գների ուսումնասիրման նպատակով: Դիտանցման ընթացքում ուսումնասիրվել են առաջին անհրաժեշտության 43 ապրանքային շուկաներում առկա 80 ապրանքատեսակների մանրածախ գները:

2019 թվականի հուլիսի 16-ից մինչև հուլիսի 31-ը ուսումնասիրվող 80 ապրանքատեսակներից 17-ին   գները նվազել են, 14-ի գները` աճել, իսկ 49 ապրանքատեսակների գները մնացել են անփոփոխ:

2019 թվականի հուլիսի 16-ից մինչև հուլիսի 31-ը միջին գների նվազում արձանագրվել է` «Ոսպ»՝ 2.44%,  «Բրինձ» Սպիտակ, երկարահատիկ՝ 0.23%,  ձեթ «Զոլ.սեմեչկա» 0.34%,  ձեթ «Ավեդով»՝ 0.39%, «Ձիթապտուղ»՝ 0.32 %, «Խտացրած կաթ» «ԿՄԿ»՝ 0.36%, Կարագ «Դոյարուշկա» 1.08%, Կարագ «Անկոր»՝ 0.78%, «Պանիր» «Արցախ Կաթ» չանախ՝ 0.25%, «Մարգարին» «Մոլոչնի» հատուկ՝ 0.28%, «Մարգարին» «Նազ»՝ 0.24%, «Սուրճ» «Ռոյալ բրազիլիա՝ 0.60%, «Կարտոֆիլ»՝ 1.41%,  «Սոխ»՝ 6.61%,  «Վարունգ»՝ 14.24%, «Ադամաթուզ»՝ 1.92%, «Մալբորո» կարմիր ծխախոտ՝ 0.05%   ապրանքատեսակների միջին գների համար:

Նույն ժամանակահատվածում միջին գների բարձրացում արձանագրվել է՝ «Ալյուր «Մակֆա»՝ 0.58%, «Ալյուր «Բաղրամյան»՝ 0.47%, «Հնդկաձավար»՝ 0.37%, «Ձավար» 1.45%, ձեթ «Ոսկե կաթիլ»՝ 0.16%, թեյ «Ակբար»՝ 0.26%, թեյ «Ահմադ»՝ 0.07%, «Լուծվող սուրճ» «Պելե»՝ 0.10%, «Հյութ» «Դոբրի»՝ 0.38%,  «Օղի» «Արցախ պրեմիում»՝ 0.57%, «Կոնյակ» «Մանե»՝ 0.21%, «Լոլիկ»՝ 13.09%, «Կիտրոն»՝ 4.25%,  «Խնձոր»՝ 11.73%  ապրանքատեսակների միջին գների համար:

Ասկերան քաղաքում իրականացրած դիտանցման արդյունքներ.

2019 թվականի հուլիսի 16-ից մինչև հուլիսի 31-ը ուսումնասիրվող 46 ապրանքատեսակներից 12-ի գները նվազել են, 6-ի գինը` աճել, իսկ 28 ապրանքատեսակների գները մնացել են անփոփոխ:

2019 թվականի հուլիսի 16-ից մինչև հուլիսի 31-ը միջին գների նվազում արձանագրվել է՝ «Հավի ձու»«Նորագյուղ»՝ 2.3%,  «Հնդկաձավար»՝ 2.1%,  «Բրինձ» սպիտակ, երկարահատիկ՝ 1.6%, «Ոսպ»՝ 1.2%, Կարագ «Դոյարուշկա» 1.4%, ձեթ «Ավեդով»՝ 3.9%,  «Մարգարին «Մոլոչնի» հատուկ՝ 1.0%, «Նրբերշիկ» «Աթենք»՝ 36.8%, «Սուրճ» «Ռոյալ բրազիլիա»՝ 0.1% «Սոխ»՝ 18.0%, «Վարունգ»՝ 1.8%, «Ադամաթուզ»՝ 1.8%,  ապրանքատեսակների միջին գների համար:   

Նույն ժամանակահատվածում միջին գների բարձրացում արձանագրվել է՝ «Սպրեդ» «Էլնոր»՝ 0.1%, «Մարգարին «Նազ» հատուկ՝ 3.5%, «Լուծվող սուրճ» «Պելե»՝ 0.6% «Լոլիկ»՝  1.7%, «Կիտրոն»՝ 19.0%  «Խնձոր» ՝ 22.0%  ապրանքատեսակների միջին գների համար:

 Բերձոր  քաղաքում  իրականացրած դիտանցման արդյունքներ.

2019 թվականի հուլիսի 16-ից մինչև հուլիսի 31-ը ուսումնասիրվող 46 ապրանքատեսակներից 6-ի գները նվազել են, իսկ 40 ապրանքատեսակների գները մնացել են անփոփոխ:

2019 թվականի հուլիսի 16-ից մինչև հուլիսի 31-ը միջին գների նվազում արձանագրվել է՝ «Հնդկաձավար»՝ 1.8%, «Բրինձ» սպիտակ, երկարահատիկ՝ 1.2%, «Բրինձ» Դեղին, երկարահատիկ՝ 2.6%, Կարագ «Դոյարուշկա» 5.3%,  թեյ «Ահմադ»՝ 0.6%, «Սոխ»՝ 21.4%, «Վարունգ»՝ 23.1%, «Ադամաթուզ»՝ 2.8%  ապրանքատեսակների միջին գների համար:   

 Նույն ժամանակահատվածում միջին գների բարձրացումը չի արձանագրվել:

 Մարտակերտ  քաղաքում  իրականացրած դիտանցման արդյունքներ.

2019 թվականի հուլիսի 16-ից մինչև հուլիսի 31-ը ուսումնասիրվող 72 ապրանքատեսակներից 6-ի գները նվազել են, 2-ի գները` աճել, իսկ 64 ապրանքատեսակների գները մնացել են անփոփոխ:

2019 թվականի հուլիսի 16-ից մինչև հուլիսի 31-ը գների նվազում արձանագրվել է՝ «Ոսպ»՝ 5.5%, «Կարտոֆիլ»՝ 10.9%, «Սոխ»՝ 3.2%, «Լոլիկ»՝ 11.3%, «Վարունգ»՝ 12.5%   «Ադամաթուզ»՝ 0.5 %  ապրանքատեսակների միջին գների համար:

Նույն ժամանակահատվածում միջին գների բարձրացում արձանագրվել է՝«Ձավար»՝ 3.8%, «Շաքարավազ»՝ 5.3 %,  ապրանքատեսակների միջին գների համար:

 Մարտունի  քաղաքում իրականացրած դիտանցման արդյունքներ.

2019 թվականի հուլիսի 16-ից մինչև հուլիսի 31-ը ուսումնասիրվող 71 ապրանքատեսակներից 8-ի գները նվազել են, 6-ի գները` աճել, իսկ 57 ապրանքատեսակների գները մնացել են անփոփոխ:

2019 թվականի հուլիսի 16-ից մինչև հուլիսի 31-ը միջին գների նվազում արձանագրվել է՝ «Ոսպ»՝ 4.3%, «Շաքարավազ»՝ 0.3 %, «Սպրեդ» «Էլնոր» ՝ 1.9 %, Կարագ «Դոյարուշկա» 1.8%,  «Կարտոֆիլ»՝ 7.7%, «Սոխ»՝ 3.2%, «Վարունգ»՝ 15.4%,  «Ադամաթուզ»՝ 8.3%   ապրանքատեսակների միջին գների համար:

Նույն ժամանակահատվածում միջին գների բարձրացում արձանագրվել է՝ «Հնդկաձավար»՝ 1.7%,  «Բրինձ» սպիտակ, երկարահատիկ՝ 0.5%, «Շաքար»՝ 0.2%,«Խտացրած կաթ» «ԿՄԿ»՝ 1.1%, թեյ «Ակբար»՝ 0.5%, «Լոլիկ»՝ 3.6%    ապրանքատեսակների միջին գների համար:

Տեղի ունեցած գնային տատանումները կապված են ապրանքների ձեռքբերման գների փոփոխության և մանրածախ առևտրի ոլորտում գործող սուբյեկտներիկողմից իրականացվող գնային քաղաքականության հետ:

Գնաճ արձանագրված ապրանքային շուկաներում բացակայում են գերիշխող դիրքի չարաշահման` մասնավորապես չհիմնավորված գների կիրառման հնարավոր դեպքեր:

Իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ԼՂՀ օրենքի հնարավոր կամ փաստացի խախտման դեպքեր չեն արձանագրվել:

 

Last modified onԵրկուշաբթի, 10 Հոկտեմբերի 2022 14:14