Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

2019 թվականի սեպտեմբերի 1-15-ը ընկած ժամանակաշրջանում իրականացրած մոնիթորինգների արդյունքների վերաբերյալ

 
16 Սեպտեմբերի 2019
ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի աշխատողների կողմից 2019 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը իրականացվել են դիտանցումներ Ստեփանակերտ քաղաքում գործող «Հաղթանակ», «Պրոդ մարկետ», «Ռոյալ», «Օկեան», «Կարս», «Դավ Գրուպ», «Սևան», «Նատալի գրուպ», «Տեխնոթրայդ» (2 առևտրային օբյեկտ), «Նադեժդա», «Նավ», «Կամ», «Գուրման մարկետ», «Էրիկ Արա», «Էլիտ գրուպ», «Պետրոլ սերվիս», «Ֆլեշ» սահմանափակ պատասխանատվությամբ, «Կապիտալ» (3առևտրային օբյեկտ) և «Յագուար»փակ բաժնետիրական ընկերություններին, «Լենա Գաբրիելյան», «Սրբուհի Ստեփանյան», «Բորիկ Ներսիսյան», «Լեսմոնյա Հարությունյան», «Կարինե Մարտիրոսյան», «Անդրանիկ Գրիգորյան», «Գագիկ Միքայելյան» և «Գագիկ Արտաշյան» անհատ ձեռնարկատերերին պատկանող առևտրային օբյեկտներում առաջին անհրաժեշտության ապրանքների մանրածախ գների ուսումնասիրման նպատակով: Դիտանցման ընթացքում ուսումնասիրվել են առաջին անհրաժեշտության 43 ապրանքային շուկաներում առկա 80 ապրանքատեսակների մանրածախ գները:
2019 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը ուսումնասիրվող 80 ապրանքատեսակներից 18-ին գները նվազել են, 7-ի գները` աճել, իսկ 55 ապրանքատեսակների գները մնացել են անփոփոխ:
2019 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը միջին գների նվազում արձանագրվել է` «Ալյուր» «Բաղրամյան»՝ 0.31%, «Ոլոռ»՝ 0.94%, «Շաքար»՝0.31%, «Շաքարավազ»՝ 0.32%, ձեթ «Ոսկե Կաթիլ» ՝ 0.63%,   ձեթ «Զոլ.սեմեչկա» ՝ 0.18%,  ձեթ «Ավեդով»՝ 0.15%, «Մածուն» «Մարիաննա» ՝ 0.15%, «Կարագ» «Դոյարուշկա» ՝ 0.38%, «Կարագ» «Անկոր» ՝ 3.51%, պանիր «Արցախ Կաթ» չանախ՝ 0.34%, «Ստերլյադ»՝ 4.11%, «Սոխ»՝ 6.37%, «Ադամաթուզ»՝ 2.76%   «Խնձոր»՝ 5.29%, բենզին «Պրեմիում»՝ 2.13%, բենզին «Ռեգուլյար»՝2.22%, «Դիզվառելիք»՝ 6.12%   ապրանքատեսակների միջին գների համար:
Նույն ժամանակահատվածում միջին գների բարձրացում արձանագրվել է՝  «Ալյուր» «Մակֆա» փաթ՝ 0.18%, «Հնդկաձավար»՝ 0.30%,  սպրեդ «Էլնոր»՝ 2.27%, «Կարագ» «Արցախ-կաթ» ՝ 0.12%, «Կարագ» «Մու-մու»՝ 0.38%, «Լոլիկ»՝ 4.25%,    «Վարունգ»՝ 22.63% ապրանքատեսակների միջին գների համար:
 
Ասկերան քաղաքում իրականացրած դիտանցման արդյունքներ.
 
2019 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը ուսումնասիրվող 46 ապրանքատեսակներից 8-ի գները նվազել են, 3-ի` աճել, իսկ 35 ապրանքատեսակների գները մնացել են անփոփոխ:
2019 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը միջին գների նվազում արձանագրվել է՝«Ոսպ»՝ 0.1%, սպրեդ «Էլնոր»՝ 0.3%,  «Շաքարավազ»՝ 0.3%, ձեթ «Ոսկե Կաթիլ»՝ 1.1%, «Կարտոֆիլ»՝ 8.3%, բենզին «Պրեմիում»՝ 0.5%, բենզին «Ռեգուլյար»՝ 0.6%, «Դիզվառելիք»՝ 2.0% ապրանքատեսակների միջին գների համար:    
Նույն ժամանակահատվածում միջին գների բարձրացում արձանագրվել է՝ «Վարունգ»՝ 21.9%, «Լոլիկ»՝ 22.7%, «Խնձոր»՝21.4%    ապրանքատեսակների միջին գների համար:
 
Բերձոր  քաղաքում  իրականացրած դիտանցման արդյունքներ.
 
2019 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը ուսումնասիրվող 46 ապրանքատեսակներից 4-ի գները նվազել են, 3-ի` աճել, իսկ 39 ապրանքատեսակների գները մնացել են անփոփոխ:
2019 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը միջին գների նվազում արձանագրվել է՝ ձեթ «Ոսկե Կաթիլ» ՝ 0.5%, բենզին «Պրեմիում»՝ 1.6%, բենզին «Ռեգուլյար»՝ 1.7%,  «Դիզվառելիք»՝ 6.6% ապրանքատեսակների միջին գների համար:    
Նույն ժամանակահատվածում միջին գների բարձրացում արձանագրվել է՝ «Բրինձ» Սպիտակ, երկարահատիկ՝ 2.2%, «Հյութ» «Դոբրի»՝ 1.8%,  հանքային ջուր «Բջնի կլասիկ»՝ 1.1%   ապրանքատեսակների միջին գների համար:
 
Մարտակերտ  քաղաքում  իրականացրած դիտանցման արդյունքներ.
 
2019 թվականի ապրիլի 1-ից մինչև ապրիլի 15-ը ուսումնասիրվող 72 ապրանքատեսակներից 3-ի գները նվազել են, 3-ի գները` աճել, իսկ 66 ապրանքատեսակների գները մնացել են անփոփոխ:
2019 թվականի ապրիլի 1-ից մինչև ապրիլի 15-ը գների նվազում արձանագրվել է՝ «Հնդկաձավար»՝ 3.8%, «Ոսպ»՝ 2.2%,  «Կարտոֆիլ»՝7.9%    ապրանքատեսակների միջին գների համար:
 Նույն ժամանակահատվածում միջին գների բարձրացում արձանագրվել է՝ «Լոլիկ» ՝ 12.5%, «Վարունգ»՝50.6%, «Կիտրոն»՝17.9% ապրանքատեսակների միջին գների համար:
 
Մարտունի  քաղաքում իրականացրած դիտանցման արդյունքներ.
 
2019 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը ուսումնասիրվող 71 ապրանքատեսակներից 24-ի գները նվազել են, 8-ի գները` աճել, իսկ 39 ապրանքատեսակների գները մնացել են անփոփոխ:
2019 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը միջին գների նվազում արձանագրվել է՝ «Մելո գրանո» մակարոն»՝ 0.7%, ՝ «Մակֆա» մակարոն»՝0.6%, «Հնդկաձավար»՝ 0.1%, «Ոսպ»՝1.5%, «Բրինձ» դեղին, երկարահատիկ՝ 0.5 %, «Շաքար»՝1.7%, ձեթ «Ոսկե Կաթիլ»՝ 0.2%, ձեթ «Զոլ.սեմեչկա» ՝ 0.6%,  ձեթ «Ավեդով»՝ 0.3%, «Ձիթապտուղ»՝ 0.3 %, «Կաթնաշոռ» «Մարիաննա» ՝ 1.3%,  պանիր «Գյուղ. տնտ.արտ.»՝ 0.7%, «Մարգարին» «Մոլոչնի» հատուկ» ՝ 1.6%,  Հավի միս «Արցախ» ՝ 0.6%, «Ստերլյադ»՝ 9.1%,  թեյ «Ահմադ»՝ 0.7%, «Սուրճ» «Ռոյալ բրազիլիա»՝ 0.2%, «Լուծվող սուրճ» «Պելե»՝ 0.3%,  «Հյութ» «Կոկա կոլա»՝ 0.3%, «Կարտոֆիլ»՝ 8.3%,   «Սոխ»՝ 3.8%, բենզին «Պրեմիում»՝ 0.5%, բենզին «Ռեգուլյար»՝ 0.6%,  «Դիզվառելիք»՝ 1.0%  ապրանքատեսակների միջին գների համար:
 Նույն ժամանակահատվածում միջին գների բարձրացում արձանագրվել է՝ «Մածուն» «Մու-մու»՝ 0.2%, «Կարագ» «Դոյարուշկա» ՝ 0.2%, «Նրբերշիկ» «Աթենք»՝ 0.1%,  «Իշխան»՝ 3.0%,  հանքային ջուր «Բջնի կլասիկ»՝ 0.2%,   «Գինի» «Խնդողնի»՝ 0.6%, «Գինի» «Հաղթանակ»՝ 0.6%, «Վարունգ»՝ 22.7%  ապրանքատեսակների միջին գների համար:
Տեղի ունեցած գնային տատանումները կապված են ապրանքների ձեռքբերման գների փոփոխության և մանրածախ առևտրի ոլորտում գործող սուբյեկտներիկողմից իրականացվող գնային քաղաքականության հետ:
Գնաճ արձանագրված ապրանքային շուկաներում բացակայում են գերիշխող դիրքի չարաշահման` մասնավորապես չհիմնավորված գների կիրառման հնարավոր դեպքեր:
Իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ԼՂՀ օրենքի հնարավոր կամ փաստացի խախտման դեպքեր չեն արձանագրվել:
 
 
 
Last modified onԵրկուշաբթի, 10 Հոկտեմբերի 2022 14:11