Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

Իրականացրած մոնիթորինգների արդյունքների վերաբերյալ

19 Օգոստոսի 2019

ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի աշխատողների կողմից 2019 թվականի օգօստոսի 1-ից մինչև օգօստոսի 15-ը իրականացվել են դիտանցումներ Ստեփանակերտ քաղաքում գործող «Հաղթանակ», «Պրոդ մարկետ», «Ռոյալ», «Օկեան», «Կարս», «Դավ Գրուպ», «Սևան», «Նատալի գրուպ», «Տեխնոթրայդ» (2 առևտրային օբյեկտ), «Նադեժդա», «Նավ», «Կամ», «Գուրման մարկետ», «Էրիկ Արա», «Էլիտ գրուպ», «Պետրոլ սերվիս», «Ֆլեշ» սահմանափակ պատասխանատվությամբ, «Կապիտալ» (3առևտրային օբյեկտ) և «Յագուար»փակ բաժնետիրական ընկերություններին, «Լենա Գաբրիելյան», «Սրբուհի Ստեփանյան», «Բորիկ Ներսիսյան», «Լեսմոնյա Հարությունյան», «Կարինե Մարտիրոսյան», «Անդրանիկ Գրիգորյան», «Գագիկ Միքայելյան» և «Գագիկ Արտաշյան» անհատ ձեռնարկատերերին պատկանող առևտրային օբյեկտներում առաջին անհրաժեշտության ապրանքների մանրածախ գների ուսումնասիրման նպատակով: Դիտանցման ընթացքում ուսումնասիրվել են առաջին անհրաժեշտության 43 ապրանքային շուկաներում առկա 80 ապրանքատեսակների մանրածախ գները:
2019 թվականի օգօստոսի 1-ից մինչև օգօստոսի 15-ը ուսումնասիրվող 80 ապրանքատեսակներից 14-ին գները նվազել են, 9-ի գները` աճել, իսկ 57 ապրանքատեսակների գները մնացել են անփոփոխ:
2019 թվականի օգօստոսի 1-ից մինչև օգօստոսի 15-ը միջին գների նվազում արձանագրվել է` «Բրինձ» Սպիտակ, երկարահատիկ՝ 0.42%, «Բրինձ» Դեղին, երկարահատիկ՝ 1.26%, «Շաքար»՝0.42%,  ձեթ «Զոլ.սեմեչկա» 0.43%,  ձեթ «Ավեդով»՝ 0.43%, «Կարագ» «Դոյարուշկա» 0.36%, «Կարագ» «Անկոր»՝ 0.11%, «Տավարի միս»՝ 0.66%, թեյ «Ահմադ»՝ 0.30%, «Օղի» «Արցախ պրեմիում»՝ 0.11%,   «Կարտոֆիլ»՝  4.3%, «Լոլիկ»՝ 34.48%, «Ադամաթուզ»՝ 3.22%, «Խնձոր»՝ 1.03%   ապրանքատեսակների միջին գների համար:
Նույն ժամանակահատվածում միջին գների բարձրացում արձանագրվել է՝ «Ոսպ»՝ 1.79%, «Ձավար» 2.51%, «Մարգարին» «Մոլոչնի» հատուկ՝ 0.22%, «Մարգարին» «Նազ»՝ 0.18%, «Հավի միս» «Արցախ»՝ 0.17%,  «Գինի» «Խնդողնի»՝ 1.92%, «Սոխ»՝ 3.29%, «Վարունգ»՝ 25.0%, «Ծխախոտ» «Մալբորո» (կարմիր)՝ 0.13% ապրանքատեսակների միջին գների համար:
Ասկերան քաղաքում իրականացրած դիտանցման արդյունքներ.
2019 թվականի օգօստոսի 1-ից մինչև օգօստոսի 15-ը ուսումնասիրվող 46 ապրանքատեսակներից 10-ի գները նվազել են իսկ  36 ապրանքատեսակների գները մնացել են անփոփոխ:
2019 թվականի օգօստոսի 1-ից մինչև օգօստոսի 15-ը միջին գների նվազում արձանագրվել է՝ «Հնդկաձավար»՝ 0.7%,  «Էլնոր» սպրեդ՝ 0.4%, ձեթ «Ոսկե Կաթիլ» 0.4%,  «Խտացրած կաթ» «ԿՄԿ»՝ 0.3%,  «Սուրճ» «Ռոյալ բրազիլիա»՝ 0.1% «Սոխ»՝ 4.9%, «Վարունգ»՝ 5.5%, «Լոլիկ»՝ 43.8%,  «Ադամաթուզ»՝ 5.5%, «Խնձոր»՝ 16.0%   ապրանքատեսակների միջին գների համար:    
Նույն ժամանակահատվածում միջին գների բարձրացումը չի արձանագրվել:
Բերձոր  քաղաքում  իրականացրած դիտանցման արդյունքներ.
2019 թվականի օգօստոսի 1-ից մինչև օգօստոսի 15-ը ուսումնասիրվող 46 ապրանքատեսակներից 5-ի գները նվազել են, 2-ի գները` աճել,  իսկ 39 ապրանքատեսակների գները մնացել են անփոփոխ:
2019 թվականի օգօստոսի 1-ից մինչև օգօստոսի 15-ը միջին գների նվազում արձանագրվել է՝«Հնդկաձավար»՝ 0.6%, «Բրինձ» սպիտակ, երկարահատիկ՝ 0.4%, «Բրինձ» Դեղին, երկարահատիկ՝ 0.9%,  «Կարագ» «Դոյարուշկա» 1.1%, «Լոլիկ»՝ 16.7%  ապրանքատեսակների միջին գների համար:    
 Նույն ժամանակահատվածում միջին գների բարձրացում արձանագրվել է՝«Սոխ»՝ 4.0%, «Վարունգ»՝ 25.0%  ապրանքատեսակների միջին գների համար:
Մարտակերտ  քաղաքում  իրականացրած դիտանցման արդյունքներ.
2019 թվականի օգօստոսի 1-ից մինչև օգօստոսի 15-ը ուսումնասիրվող 72 ապրանքատեսակներից 3-ի գները նվազել են,  իսկ 69 ապրանքատեսակների գները մնացել են անփոփոխ:
2019 թվականի օգօստոսի 1-ից մինչև օգօստոսի 15-ը գների նվազում արձանագրվել է՝ «Կարտոֆիլ»՝ 2.5%, «Լոլիկ»՝ 16.0%, «Վարունգ»՝ 16.8%   ապրանքատեսակների միջին գների համար:
Նույն ժամանակահատվածում միջին գների բարձրացումը չի արձանագրվել:
Մարտունի  քաղաքում իրականացրած դիտանցման արդյունքներ.
2019 թվականի օգօստոսի 1-ից մինչև օգօստոսի 15-ը ուսումնասիրվող 71 ապրանքատեսակներից 13-ի գները նվազել են, 6-ի գները` աճել, իսկ 52 ապրանքատեսակների գները մնացել են անփոփոխ:
2019 թվականի օգօստոսի 1-ից մինչև օգօստոսի 15-ը միջին գների նվազում արձանագրվել է՝ «Ալյուր» «Բաղրամյան»՝ 0.4%, «Ոսպ»՝ 0.5%, «Բրինձ» սպիտակ, երկարահատիկ՝ 1.0 %, «Ոլոռ»՝ 0.1 %,«Շաքար»՝0.9%, ձեթ «Ոսկե կաթիլ» 0.2%,  ձեթ «Զոլ.սեմեչկա» 0.6%,  ձեթ «Ավեդով»՝ 0.2%, «Ձիթապտուղ»՝ 0.1 %, «Կարագ» «Դոյարուշկա» 0.5%, թեյ «Ակբար»՝ 0.1%, «Սոխ»՝ 2.0%, «Լոլիկ»՝ 28.3%      ապրանքատեսակների միջին գների համար:
Նույն ժամանակահատվածում միջին գների բարձրացում արձանագրվել է՝ «Հնդկաձավար»՝ 0.3%, «Շաքարավազ»՝ 0.4 %, «Խտացրած կաթ» «ԿՄԿ»՝ 0.3%,  «Սուրճ» «Ռոյալ բրազիլիա»՝ 0.3% «Օղի» «Արցախ պրեմիում»՝ 0.4%,«Վարունգ»՝ 5.5%   ապրանքատեսակների միջին գների համար:
Տեղի ունեցած գնային տատանումները կապված են ապրանքների ձեռքբերման գների փոփոխության և մանրածախ առևտրի ոլորտում գործող սուբյեկտների կողմից իրականացվող գնային քաղաքականության հետ:
Գնաճ արձանագրված ապրանքային շուկաներում բացակայում են գերիշխող դիրքի չարաշահման` մասնավորապես չհիմնավորված գների կիրառման հնարավոր դեպքեր:
Իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ԼՂՀ  օրենքի հնարավոր կամ փաստացի խախտման դեպքեր չեն արձանագրվել:

 

 

 

Last modified onԵրկուշաբթի, 10 Հոկտեմբերի 2022 14:13