Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

Իրականացրած մոնիթորինգների արդյունքների վերաբերյալ

18 Հոկտեմբերի 2019

ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի աշխատողների կողմից 2019 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 15-ը իրականացվել են դիտանցումներ Ստեփանակերտ քաղաքում գործող «Հաղթանակ», «Պրոդ մարկետ», «Ռոյալ», «Օկեան», «Կարս», «Դավ Գրուպ», «Սևան», «Նատալի գրուպ», «Տեխնոթրայդ» (2 առևտրային օբյեկտ), «Նադեժդա», «Նավ», «Կամ», «Գուրման մարկետ», «Էրիկ Արա», «Էլիտ գրուպ», «Պետրոլ սերվիս», «Ֆլեշ» սահմանափակ պատասխանատվությամբ, «Կապիտալ» (3առևտրային օբյեկտ) և «Յագուար»փակ բաժնետիրական ընկերություններին, «Լենա Գաբրիելյան», «Սրբուհի Ստեփանյան», «Բորիկ Ներսիսյան», «Լեսմոնյա Հարությունյան», «Կարինե Մարտիրոսյան», «Անդրանիկ Գրիգորյան», «Գագիկ Միքայելյան» և «Գագիկ Արտաշյան» անհատ ձեռնարկատերերին պատկանող առևտրային օբյեկտներում առաջին անհրաժեշտության ապրանքների մանրածախ գների ուսումնասիրման նպատակով: Դիտանցման ընթացքում ուսումնասիրվել են առաջին անհրաժեշտության 43 ապրանքային շուկաներում առկա 80 ապրանքատեսակների մանրածախ գները:

2019 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 15-ը ուսումնասիրվող 80 ապրանքատեսակներից 16-ին գները նվազել են, 18-ի գները` աճել, իսկ 46 ապրանքատեսակների գները մնացել են անփոփոխ:

2019 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 15-ը միջին գների նվազում արձանագրվել է` «Ալյուր» «Բաղրամյան»՝ 0.5%, «Բրինձ» սպիտակ, երկարահատիկ՝ 1,09%, «Շաքար»՝ 0.16%, «Շաքարավազ»՝ 3.02%, ձեթ «Ոսկե Կաթիլ»՝ 0.5%,   «Կարագ» «Անկոր»՝ 1.27%,   Յուղ «Ռեդդի» բուսակ. 0.3%, «Գինի» «Խնդողնի»՝ 1.74%, «Կոնյակ» «Մանե»՝ 0.17%, «Կարտոֆիլ»՝ 15.82%, «Վարունգ»՝ 19.94%, «Ադամաթուզ»՝ 7.58%, «Ծխախոտ» «Մալբորո» (կարմիր)՝ 10.6%, բենզի «Պրեմիում»՝ 4.35%, բենզին «Ռեգուլյար»՝ 2.27%, «Դիզվառելիք»՝13.89% ապրանքատեսակների միջին գների համար:   

 Նույն ժամանակահատվածում միջին գների բարձրացում արձանագրվել է՝ «Մակարոնեղեն» «Մելո գրանո»՝ 1.21%, «Հնդկաձավար»՝ 14.32%, «Ոսպ»՝ 2.54%, «Բրինձ» դեղին, երկարահատիկ՝ 0.51%,  «Ձավար»՝ 0.72%,  ձեթ «Ավեդով»՝ 0.18%,  «Կարագ» «Դոյարուշկա»՝ 0.25%,  «Կարագ» «Արցախ-կաթ»՝ 4.72%, «Կարագ» «Մու-մու»՝ 2.14%, «Նրբերշիկ» «Աթենք»՝ 0.39%, թեյ «Ահմադ»՝ 0.38%, «Հյութ» «Դոբրի»՝ 0.27%,  «Գինի» «Հաղթանակ»՝ 0.12%, «Սոխ»՝ 13.08%, «Լոլիկ»՝ 28.5%, «Կիտրոն»՝ 38.3%, «Խնձոր»՝ 14.46%, «Ծխախոտ» «Գառնի» (կապույտ)՝ 25,0%   ապրանքատեսակների միջին գների համար:

 Ասկերան քաղաքում իրականացրած դիտանցման արդյունքներ.

2019 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 14-ը ուսումնասիրվող 46 ապրանքատեսակներից 14-ի գները նվազել են, 12-ի` աճել, իսկ 20 ապրանքատեսակների գները մնացել են անփոփոխ:

2019 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 15-ը միջին գների նվազում արձանագրվել է՝ «Բրինձ» դեղին, երկարահատիկ՝ 2.2%, «Կաթնաշոռ» «Մարիաննա»՝ 3.2%, «Թթվասեր» «Մարիաննա»՝ 1.4%, «Կարագ» «Դոյարուշկա»՝ 1.3%, «Շաքարավազ»՝ 1.1%, «Խտացրած կաթ» «ԿՄԿ»՝ 2.7%, «Մարգարին» «Մոլոչնի» հատուկ՝ 1.0%, թեյ «Ակբար»՝ 1.0%, լուծվող սուրճ «Պելե»՝ 1,2%, «Կարտոֆիլ»՝ 2.0%, «Խնձոր»՝ 7.7%, բենզին «Պրեմիում»՝ 3.3%, բենզին «Ռեգուլյար»՝ 3.4%, «Դիզվառելիք»՝ 1.7% ապրանքատեսակների միջին գների համար:   

Նույն ժամանակահատվածում միջին գների բարձրացում արձանագրվել է՝ «Ոլոռ»՝ 0.4%, «Հավի ձու» «Նորագյուղ»՝ 2.2%, «Հնդկաձավար»՝ 19.0%, «Բրինձ» սպիտակ, երկարահատիկ՝ 5.7%, «Ոսպ»՝ 5.1%, «Թթվասեր» «Արցախ-կաթ»՝ 0.1%, «Սպրեդ» «Էլնոր»՝ 6.5%, «Կարագ» «Մու-մու»՝ 2.6%, ձեթ «Ոսկե Կաթիլ»՝ 1.2%,    «Ձիթապտուղ»՝ 1.5%, «Սուրճ» «Ռոյալ բրազիլիա»՝ 0.3%, «Լոլիկ»՝ 35.79%   ապրանքատեսակների միջին գների համար:

 Բերձոր  քաղաքում  իրականացրած դիտանցման արդյունքներ.

2019 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 15-ը ուսումնասիրվող 46 ապրանքատեսակներից 3-ի գները նվազել են, 3-ի` աճել, իսկ 40 ապրանքատեսակների գները մնացել են անփոփոխ:

2019 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 15-ը միջին գների նվազում արձանագրվել է՝ բենզին «Պրեմիում»՝ 3.3%, բենզին «Ռեգուլյար»՝ 3.4%, «Դիզվառելիք»՝ 1.7% ապրանքատեսակների միջին գների համար:   

  Նույն ժամանակահատվածում միջին գների բարձրացում արձանագրվել է՝ «Վարունգ»՝ 6.1%, «Լոլիկ»՝ 29.8%,  «Հանքային ջուր» «Բջնի կլասիկ»՝ 2.2%,  ապրանքատեսակների միջին գների համար:

Մարտակերտ  քաղաքում  իրականացրած դիտանցման արդյունքներ.

2019 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 15-ը ուսումնասիրվող 72 ապրանքատեսակներից 6-ի գները նվազել են, 2-ի գները` աճել, իսկ 64 ապրանքատեսակների գները մնացել են անփոփոխ:

2019 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 15-ը նվազում արձանագրվել է՝ «Կարտոֆիլ»՝ 4.1%, «Սոխ»՝ 12.8%,  «Վարունգ»՝ 1.0%, բենզին «Պրեմիում»՝ 2.9%, բենզին «Ռեգուլյար»՝ 3.0%, «Դիզվառելիք»՝ 1.5%  ապրանքատեսակների միջին գների համար:

 Նույն ժամանակահատվածում միջին գների բարձրացում արձանագրվել է՝ «Լոլիկ»՝ 17.1%, «Ադամաթուզ»՝ 6.2%  ապրանքատեսակների միջին գների համար:

 Մարտունի  քաղաքում իրականացրած դիտանցման արդյունքներ.

2019 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 15-ը ուսումնասիրվող 71 ապրանքատեսակներից 11-ի գները նվազել են, 7-ի գները` աճել, իսկ 53 ապրանքատեսակների գները մնացել են անփոփոխ:

2019 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 15-ը  միջին գների նվազում արձանագրվել է՝«Ալյուր» «Բաղրամյան»՝ 0.7%,  «Շաքար»՝2.1%, «Շաքարավազ»՝ 1.1%, հավի ձու «Նորագյուղ»՝ 2.3%,  ձեթ «Ոսկե կաթիլ»՝ 0.2%,  ձեթ «Ավեդով»՝ 1.6%, «Խտացրած կաթ» «ԿՄԿ»՝ 0.4%,  «Կարագ» «Դոյարուշկա»՝ 0.9%, բենզին «Պրեմիում»՝3.3%, բենզին «Ռեգուլյար»՝3.4%, «Դիզվառելիք»՝ 4.8%  ապրանքատեսակների միջին գների համար:

 Նույն ժամանակահատվածում միջին գների բարձրացում արձանագրվել է՝ «Մելո գրանո» մակարոն»՝ 2.8%, «Հնդկաձավար»՝ 3.5%, «Ոսպ»՝ 1.8%, ձեթ «Զոլ.սեմեչկա»՝ 0.3%, «Լոլիկ»՝ 25.0%, «Վարունգ»՝ 8.6%, «Ադամաթուզ»՝ 5.6%   ապրանքատեսակների միջին գների համար:

Տեղի ունեցած գնային տատանումները կապված են ապրանքների ձեռքբերման գների փոփոխության և մանրածախ առևտրի ոլորտում գործող սուբյեկտներիկողմից իրականացվող գնային քաղաքականության հետ:

Գնաճ արձանագրված ապրանքային շուկաներում բացակայում են գերիշխող դիրքի չարաշահման` մասնավորապես չհիմնավորված գների կիրառման հնարավոր դեպքեր:

Իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին»  օրենքի հնարավոր կամ փաստացի խախտման դեպքեր չեն արձանագրվել:

 

Last modified onԵրկուշաբթի, 10 Հոկտեմբերի 2022 14:07