Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

Իրականացրած մոնիթորինգների արդյունքների վերաբերյալ

18 Նոյեմբերի 2019

ԱՀ հանրային ծառայությունները
և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի աշխատողների կողմից 2019 թվականի հոկտեմբերի 16-ից մինչև հոկտեմբերի 31-ը իրականացվել են դիտանցումներ Ստեփանակերտ քաղաքում գործող «Հաղթանակ», «Պրոդ մարկետ», «Ռոյալ», «Օկեան», «Կարս», «Դավ Գրուպ», «Սևան», «Նատալի գրուպ», «Տեխնոթրայդ» (2 առևտրային օբյեկտ), «Նադեժդա», «Նավ», «Կամ», «Գուրման մարկետ», «Էրիկ Արա», «Էլիտ գրուպ», «Պետրոլ սերվիս», «Ֆլեշ» սահմանափակ պատասխանատվությամբ, «Կապիտալ» (3առևտրային օբյեկտ) և «Յագուար»փակ բաժնետիրական ընկերություններին, «Լենա Գաբրիելյան», «Սրբուհի Ստեփանյան», «Բորիկ Ներսիսյան», «Լեսմոնյա Հարությունյան», «Կարինե Մարտիրոսյան», «Անդրանիկ Գրիգորյան», «Գագիկ Միքայելյան» և «Գագիկ Արտաշյան» անհատ ձեռնարկատերերին պատկանող առևտրային օբյեկտներում առաջին անհրաժեշտության ապրանքների մանրածախ գների ուսումնասիրման նպատակով: Դիտանցման ընթացքում ուսումնասիրվել են առաջին անհրաժեշտության 43 ապրանքային շուկաներում առկա 80 ապրանքատեսակների մանրածախ գները:
2019 թվականի հոկտեմբերի 16-ից մինչև հոկտեմբերի 31-ը ուսումնասիրվող 80 ապրանքատեսակներից 13-ին գները նվազել են, 16-ի գները` աճել, իսկ 51 ապրանքատեսակների գները մնացել են անփոփոխ:
2019 թվականի հոկտեմբերի 16-ից մինչև հոկտեմբերի 31-ը միջին գների նվազում արձանագրվել է` «Ալյուր» «Բաղրամյան»՝ 0.63%, «Մակֆա» մակարոն»՝ 0.23%,  «Շաքար»՝0.43%, «Շաքարավազ»՝ 1.68%, «Ձուկ» «Ստերլյադ» ՝ 0.51%, «Ձուկ» «Սիգա» ՝ 4.71%,     «Լուծվող սուրճ» «Պելե»՝ 1.31%,   «Կարտոֆիլ»՝ 5.44%, «Լոլիկ»՝ 3.92%, «Ադամաթուզ»՝2.21%, բենզի «Պրեմիում»՝1.12%, բենզին «Ռեգուլյար»՝1.18%, «Դիզվառելիք»՝0.56% ապրանքատեսակների միջին գների համար:    
Նույն ժամանակահատվածում միջին գների բարձրացում արձանագրվել է՝ «Ալյուր» «Մակֆա»՝0.8%,«Մակարոնեղեն» «Մելո գրանո»՝ 7.6%,  «Հնդկաձավար»՝ 12.25%, «Ոսպ»՝0.69%, ձեթ «Զոլ. սեմեչկա»՝ 0.52%, ձեթ «Ավեդով»՝ 0.87%,   «Կաթնաշոռ» «Մարիաննա» ՝ 0.86%,  «Կարագ» «Դոյարուշկա» ՝ 1.94%, «Կարագ» «Արցախ-կաթ»՝ 1.41%, «Կարագ» «Մու-մու»՝0.53%, «Կարագ» «Անկոր»՝ 0.11%, «Երշիկ» «Աթենք»՝ 0.31%, թեյ «Ակբար»՝ 0.73%, «Կոնյակ» «Մանե»՝ 0.36%, «Վարունգ»՝24.83%,  «Կիտրոն»՝0.7%  ապրանքատեսակների միջին գների համար:
Ասկերան քաղաքում իրականացրած դիտանցման արդյունքներ.
2019 թվականի հոկտեմբերի 16-ից մինչև հոկտեմբերի 31-ը ուսումնասիրվող 46 ապրանքատեսակներից 9-ի գները նվազել են, 10-ի` աճել, իսկ 27 ապրանքատեսակների գները մնացել են անփոփոխ:
2019 թվականի հոկտեմբերի 16-ից մինչև հոկտեմբերի 31-ը միջին գների նվազում արձանագրվել է՝ «Բրինձ» դեղին, երկարահատիկ՝ 0.7%, «Կաթնաշոռ» «Մարիաննա»՝ 1.2%, «Կարագ» «Դոյարուշկա»՝ 0.4%, «Շաքարավազ»՝ 0.3%, «Խտացրած կաթ» «ԿՄԿ»՝ 0.9%, «Լուծվող սուրճ» «Պելե»՝ 0.4%,  բենզին «Պրեմիում»՝ 1.1%, բենզին «Ռեգուլյար»՝ 1.2%, «Դիզվառելիք»՝ 0.6% ապրանքատեսակների միջին գների համար:    
Նույն ժամանակահատվածում միջին գների բարձրացում արձանագրվել է՝ «Ոլոռ»՝ 1.3%, «Հնդկաձավար»՝ 11.9%, «Բրինձ» սպիտակ, երկարահատիկ՝ 1.8%, «Ոսպ»՝ 2.1%, «Սպրեդ» «Էլնոր»՝ 2.0%, «Կարագ»«Մու-մու»՝ 0.8%, ձեթ «Ոսկե Կաթիլ»՝ 0.4%, «Ձիթապտուղ»՝ 0.5%, «Լոլիկ»՝ 11.3%, «Խնձոր»՝ 26.7%  ապրանքա-  տեսակների միջին գների համար:
Բերձոր  քաղաքում  իրականացրած դիտանցման արդյունքներ.
2019 թվականի հոկտեմբերի 16-ից մինչև հոկտեմբերի 31-ը ուսումնասիրվող 46 ապրանքատեսակներից 3-ի գները նվազել են, 4-ի` աճել, իսկ 39 ապրանքատեսակների գները մնացել են անփոփոխ:
2019 թվականի հոկտեմբերի 16-ից մինչև հոկտեմբերի 31-ը միջին գների նվազում արձանագրվել է՝ բենզին «Պրեմիում»՝ 1.1%, բենզին «Ռեգուլյար»՝ 1.2%, «Դիզվառելիք»՝ 0.6% ապրանքատեսակների միջին գների համար:    
Նույն ժամանակահատվածում միջին գների բարձրացում արձանագրվել է՝ «Հնդկաձավար»՝ 1.4%, «Վարունգ»՝ 8.6%, «Լոլիկ»՝ 9.6%, «Ադամաթուզ»՝8.6%   ապրանքատեսակների միջին գների համար:
Մարտակերտ  քաղաքում  իրականացրած դիտանցման արդյունքներ.
2019 թվականի հոկտեմբերի 16-ից մինչև հոկտեմբերի 31-ը ուսումնասիրվող 72 ապրանքատեսակներից 6-ի գները նվազել են, 6-ի գները` աճել, իսկ 60 ապրանքատեսակների գները մնացել են անփոփոխ:

 

2019 թվականի հոկտեմբերի 16-ից մինչև հոկտեմբերի 31-ը նվազում արձանագրվել է՝ «Շաքարավազ»՝ 2.8%, «Կարտոֆիլ»՝ 6.1%, «Ադամաթուզ»՝0.6%, բենզին «Պրեմիում»՝ 1.6%, բենզին «Ռեգուլյար»՝ 1.6%, «Դիզվառելիք»՝ 0.7%  ապրանքատեսակների միջին գների համար:
Նույն ժամանակահատվածում միջին գների բարձրացում արձանագրվել է՝ «Հնդկաձավար»՝ 30.5%, «Ոսպ»՝ 1.1%, «Սոխ»՝ 0.5%,   «Լոլիկ» ՝ 54.0%, «Վարունգ»՝ 19.0%,  «Խնձոր»՝ 22.9% ապրանքատեսակների միջին գների համար:
Մարտունի  քաղաքում իրականացրած դիտանցման արդյունքներ.
2019 թվականի հոկտեմբերի 16-ից մինչև հոկտեմբերի 31-ը ուսումնասիրվող 71 ապրանքատեսակներից 8-ի գները նվազել են, 5-ի գները` աճել, իսկ 58 ապրանքատեսակների գները մնացել են անփոփոխ:
2019 թվականի հոկտեմբերի 16-ից մինչև հոկտեմբերի 31-ը  միջին գների նվազում արձանագրվել է՝ «Շաքար»՝ 1.0%, «Շաքարավազ»՝ 1.9%, ձեթ «Զոլ. սեմեչկա»՝ 1.6%, ձեթ «Ավեդով»՝ 4.9%, «Կարտոֆիլ»՝ 6.4%, բենզին «Պրեմիում»՝ 1.1%, բենզին «Ռեգուլյար»՝ 1.2%, «Դիզվառելիք»՝ 0.6%  ապրանքատեսակների միջին գների համար:
Նույն ժամանակահատվածում միջին գների բարձրացում արձանագրվել է՝ «Հնդկաձավար»՝ 22.8%, «Ոսպ»՝2.5%, «Բրինձ» սպիտակ, երկարահատիկ՝ 1.3%, «Լոլիկ»՝ 17.8%, «Վարունգ»՝ 16.4%   ապրանքատեսակների միջին գների համար:
Տեղի ունեցած գնային տատանումները կապված են ապրանքների ձեռքբերման գների փոփոխության և մանրածախ առևտրի ոլորտում գործող սուբյեկտներիկողմից իրականացվող գնային քաղաքականության հետ:
Գնաճ արձանագրված ապրանքային շուկաներում բացակայում են գերիշխող դիրքի չարաշահման` մասնավորապես չհիմնավորված գների կիրառման հնարավոր դեպքեր:
Իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ԼՂՀ օրենքի հնարավոր կամ փաստացի խախտման դեպքեր չեն արձանագրվել:

 

 

 

Last modified onԵրկուշաբթի, 10 Հոկտեմբերի 2022 14:01