Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

Դիտանցում հուլիսի 30-ի դրությամբ

Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մասնագետների կողմից 2020թ. հուլիսի 30-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ դիտանցման համեմատ, արձանագրվել է   4 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն` 3 գնանկում և 1 գնաճ:
Մասնավորապես միջին գնաճ արձանագրվել է վարունգ 1կգ՝ 17 դրամ (8.5%)  ապրանքատեսակի համար:
Միջին գնանկում արձանագրվել է լոլիկ 1կգ՝ 50 դրամ (14,3%), հավի ձու 1հատ՝ 8 դրամ (13,6%) և շաքարավազ 1կգ՝ 2 դրամ (0,7%) ապրանքատեսակների համար:
Գնային փոփոխություններ արձանագրած ապրանքային շուկաներում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտ առկա է  «Հավի ձու» ապրանքային շուկայում:
 
Last modified onՈւրբաթ, 21 Հոկտեմբերի 2022 12:50