Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

Դիտանցում օգոստոսի 3-ի դրությամբ

03 Օգոստոսի 2020

Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մասնագետների կողմից 2020թ. օգոստոսի 3-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ դիտանցման համեմատ, արձանագրվել է   7 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն` 4 գնանկում և 3 գնաճ:
Մասնավորապես միջին գնաճ արձանագրվել է ադամաթուզ 1կգ՝ 16 դրամ (3.1%), բենզին ռեգուլյար 1լիտր՝ 10 դրամ (3.1%) և դիզվառելիք 1լիտր՝ 10 դրամ (3%)  ապրանքատեսակների համար:
Միջին գնանկում արձանագրվել է լոլիկ 1կգ՝ 67 դրամ (22,3%), հավի ձու 1 հատ՝ 2 դրամ (3.9%), ալյուր «Բաղրամյան»՝ 1 կգ 8 դրամ (2.6%) և շաքարավազ 1կգ՝ 2 դրամ (0,7%) ապրանքատեսակների համար:
Գնային փոփոխություններ արձանագրած ապրանքային շուկաներում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ առկա են «Հավի ձու», «Ադամաթուզ», «Բենզին» և «Դիզվառելիք» ապրանքային շուկաներում, որոնց գնային քաղաքականության հիմնավորվածությունը պարզելու նպատակով իրականացվում են համապատասխան ուսումնասիրություններ:

 

 

 

Last modified onՈւրբաթ, 21 Հոկտեմբերի 2022 12:50