Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

Մի շարք լայն սպառման ապրանքների մանրածախ գների մոնիթորինգի արդյունքները 07․03․2022թ-ի դրությամբ

Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի ՏՄՊ վարչության մասնագետների կողմից 2022թ. մարտի 7-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 16 առևտրային օբյեկտներում 56 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ դիտանցման (28.02.2022թ.) համեմատ, արձանագրվել է 24 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն` 14 գնաճ և 10 գնանկում:

Մասնավորապես միջին գնաճ արձանագրվել է կաթնաշոռ «Տեղական» 90 գր՝ 48 դրամ (24%), մածուն «Տեղական» 450 գր՝ 52 դրամ (21%), կաթ «Տեղական» 1 լ՝ 57 դրամ (17.2%), ադամաթուզ 1կգ՝ 75 դրամ (10.3%), կարագ «Տեղական» 200 գր՝ 52 դրամ (5.4%), շաքարավազ 1կգ՝ 16 դրամ (3.5%), տավարի միս 2 կգ՝ 100 դրամ (3.3%), օղի «Տեղական» 0.5լ՝ 50 դրամ (3.1%), կաթնաշոռ «Ներմուծվող» 90 գր՝ 6 դրամ (2.2%), բենզին «Ռեգուլյար» 1 լ՝ 10 դրամ (2.0%), թեյ «Ահմադ» 100 գր՝ 10 դրամ (1.1%), գազավորված քաղցրացված ըմպելիք «Կոկա կոլա» 1լ՝ 4 դրամ (0.8%), հնդկաձավար 1կգ՝ 5 դրամ (0.6%) և հավի միս «Տեղական» 1կգ՝ 4 դրամ (0.2%) ապրանքատեսակների համար:

Միջին գնանկում արձանագրվել է կիտրոն 1հատ՝ 25 դրամ (11.1%), վարունգ 1կգ՝ 100 դրամ (10.0%), լոլիկ 1կգ՝ 100 դրամ (9.0%), ձու «Տեղական» 1 հատ՝ 4 դրամ (6.1%), գինի «Խնդողնի» 0.7լ՝ 70 դրամ (6.1%), ձու «Ներմուծվող» 1 հատ՝ 2 դրամ (3.5%), ձեթ «Զոլոտայա սեմեչկա» 1 լ՝ 11 դրամ (1.0%), ոսպ 1 կգ՝ 6 դրամ (0.7%), աղ 1 կգ՝ 1 դրամ (0.6%) և ալյուր «Բաղրամյան»  1կգ՝ 2 դրամ (0.5%) ապրանքատեսակների համար:

Գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների կողմից իրացվող ապրանքատեսակների գնանկում արձանագրվել են «Ձու» ապրանքային շուկայում, գնաճ՝ «Ադամաթուզ», «Բենզին» և կաթնամթերքի (կաթ, կաթնաշոռ, մածուն) ապրանքային շուկաներում, որոնց գնային քաղաքականության հիմնավորվածությունը պարզելու նպատակով իրականացվում են համապատասխան ուսումնասիրություններ:

 

 

 

Last modified onՀինգշաբթի, 10 Մարտի 2022 11:37