Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

Մի շարք լայն սպառման ապրանքների մանրածախ գների մոնիթորիգի արդյունքները 11․03․2022թ-ի դրությամբ

Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի ՏՄՊ վարչության մասնագետների կողմից 2022թ. մարտի 11-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 16 առևտրային օբյեկտներում 56 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ դիտանցման (07.02.2022թ.) համեմատ, արձանագրվել է 24 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն` 17 գնաճ և 7 գնանկում:

Մասնավորապես միջին գնաճ արձանագրվել է շաքարավազ 1կգ՝ 84 դրամ (18,0%), կիտրոն 1կգ՝ 25 դրամ (12,5%), ձեթ «Զոլոտայա սեմեչկա» 1 լ՝ 61 դրամ (6,0%), ոսպ 1 կգ՝ 36 դրամ (4,3%), դիզվառելիք 1 լ՝ 20 դրամ (3,5%), գառան միս 1 կգ՝ 100 դրամ (3,0%), խոզի միս 1 կգ՝ 100 դրամ (3,0%), թեյ «Ահմադ» 100 գր՝ 25 դրամ (3,0%), հավի միս «Տեղական» 1 կգ՝ 45 դրամ (2,4%), հնդկաձավար 1կգ՝ 20 դրամ (2,0%), օղի «Տեղական» 0,5 լ՝ 22 դրամ (1.3%), հանքային ջուր «Ջերմուկ կլասիկ» 1 լ՝ 3 դրամ (1,1%), գազավորված քաղցրացված ըմպելիք «Կոկա կոլա» 1լ՝ 5 դրամ (1,0%), սուրճ «Ռոյալ Արմենիա» 100 գր՝ 5 դրամ (1,0%), բրինձ 1 կգ՝ 4 դրամ (1,0%), ծխախոտ «Մալբորո» 1 տուփ՝ 2 դրամ (0,2%) և երշիկ 1կգ՝ 2 դրամ (0,1%) ապրանքատեսակների համար:

Միջին գնանկում արձանագրվել է լոլիկ 1կգ՝ 100 դրամ (9,5%), հավի միս «Ներմուծված» 1 կգ՝ 183 դրամ (9,1%), վարունգ 1կգ՝ 50 դրամ (5,5%), ձուկ «Իշխան» 1 կգ՝ 150 դրամ (5,0%), ձու «Տեղական» 1 հատ՝ 3 դրամ (5,0%), նրբերշիկ 1 կգ՝ 170 դրամ (4,3%) և ձավար 1 կգ՝ 2 դրամ (0,4 %) ապրանքատեսակների համար:

Գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների կողմից իրացվող ապրանքատեսակների գնանկում արձանագրվել է «Ձու» ապրանքային շուկայում, գնաճ՝ «Դիզվառելիք» ապրանքային շուկայում, որոնց գնային քաղաքականության հիմնավորվածությունը պարզելու նպատակով իրականացվում են համապատասխան ուսումնասիրություններ:

 

Last modified onՈւրբաթ, 11 Մարտի 2022 17:59