Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

Մի շարք լայն սպառման ապրանքների մանրածախ գների մոնիթորինգի արդյունքները 14․03․2022թ-ի դրությամբ

Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի ՏՄՊ վարչության մասնագետների կողմից 2022թ. մարտի 14-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 16 առևտրային օբյեկտներում 56 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ դիտանցման (11.03.2022թ.) համեմատ, արձանագրվել է 20 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն` 13 գնաճ և 7 գնանկում:

Մասնավորապես միջին գնաճ արձանագրվել է ադամաթուզ 1կգ՝ 75 դրամ (9,4%), կարտոֆիլ 1կգ՝ 25 դրամ (8,0%), ոլոռ 1կգ՝ 30 դրամ (7,0%), ձեթ «Զոլոտայա սեմեչկա» 1 լ՝ 63 դրամ (5,4%), հնդկաձավար 1 կգ՝ 44 դրամ (5,0%), պանիր «Տեղական» 1 կգ՝ 98 դրամ (4,3%), հավի միս «Ներմուծվող» 1 կգ՝ 58 դրամ (3,2%), ձուկ «Իշխան» 1 կգ՝ 100 դրամ (3,2%), երշիկ 1կգ՝ 66 դրամ (3,1%), ոսպ 1կգ՝ 23 դրամ (3,0%), ալյուր «Բաղրամյան» 1 կգ՝ 9 դրամ (2,3%), բրինձ «Սպիտակ երկարահատիկ» 1 կգ՝ 10 դրամ (2,0%) և բենզին «Ռեգուլյար» 1 լ՝ 10 դրամ (2,0%) ապրանքատեսակների համար:

Միջին գնանկում արձանագրվել է խնձոր 1կգ՝ 25 դրամ (8,0%), թեյ ,Ահմադե 100 գր՝ 25 դրամ (3,0%), խոզի միս 1կգ՝ 100 դրամ (2,6%), գառան միս 1 կգ՝ 100 դրամ (2,6%), օղի «Տեղական» 0.5 լ՝ 22 դրամ (1,3%), հանքային ջուր «Ջերմուկ կլասիկ» 1 լ՝ 3 դրամ (1,1%) և գազ. քաղցրացված ըմպելիք «Կոկա կոլա» 1 լ՝ 4 դրամ (1,0%) ապրանքատեսակների համար:

Գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների կողմից իրացվող ապրանքատեսակների գնաճ արձանագրվել են «Բենզին» և «Ադամաթուզ» ապրանքային շուկաներում, որոնց գնային քաղաքականության հիմնավորվածությունը պարզելու նպատակով իրականացվում են համապատասխան ուսումնասիրություններ:

Last modified onՉորեքշաբթի, 16 Մարտի 2022 15:46