Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

Հացամթերքի և մի շարք այլ ապրանքատեսակների մասով իրականացրած ուսումնասիրությունների վերաբերյալ

 Հանձնաժողովը, հաշվի առնելով Արցախի Հանրապետությունում գազամատակարարման ժամանակավոր դադարեցումը, ինչպես նաև տարբեր ապրանքային շուկաներում առաջարկի և պահանջարկի փոփոխությունները, իրականացրել է ուսումնասիրություններ հացամթերքի, շաքարավազի, ձեթի, բենզինի իրացման ոլորտներում:

Ուսումնասիրության համար հիմք են հանդիսացել Ստեփանակերտ քաղաքում գործող 2 տասնյակից ավել խոշոր առևտրային ցանցերում և օբյեկտներում իրականացրած դիտարկումները, ինչպես նաև պետական մարմիններից ստացված օպերատիվ տեղեկությունները:
Հանձնաժողովի կողմից պարբերաբար իրականացվող մոնիթորինգների արդյունքում արձանագրված մանրածախ գները հրապարակվում են Հանձնաժողովի պաշտոնական վեբ կայքում և ֆեյսբուքյան էջում (11.03.2022թ. մոնիթորինգների արդյունքները):

1. Հացամթերք

2022թ. մարտի 8-ից Արցախի Հանրապետության տարածքում գազամատակարարման դադարեցումը հանգեցրել է արտադրվող հացամթերքի ծավալների որոշակի նվազեցմանը, որը հիմնականում զգացվել է Ստեփանակերտ քաղաքում:
Այսպես. Ստեփանակերտ քաղաքում գործող և Հանձնաժողովի կողմից դիտարկված 29 հացամթերք արտադրող և շուկայում իրացնող սուբյեկտներից 4-ը՝ (շուկայում իրացման մասնաբաժինը 25,6%) հացամթերքի արտադրությունը իրականացնում են բնական գազի միջոցով, 1-ը՝ բնական գազի և էլեկտրական էներգիայի համակցությամբ (անցել է էլեկտրաէներգիայի միջոցով արտադրության, մասնաբաժինը՝ 8,6%), իսկ մնացած 24-ը՝ էլեկտրաէներգիայի կամ փայտի (թոնրի) միջոցով (գծապատկեր 1):

Գազամատակարարման դադարեցումից հետո էլեկտրաէներգիայիով արտադրություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտները շուկայում առաջացած դեֆիցիտը փակելու նպատակով ավելացրել են իրացման ծավալները և արդեն մարտի 10-ի դրությամբ բավարարել են շուկայի սովորական պահանջարկի 96,8%-ը: Սակայն պետք է նշել, որ իրավիճակով պայմանավորված հացամթերքի պահանջարկը որոշակիորեն աճել է՝ կապված սպառողների կողմից սովորականից ավել հացամթերքի ձեռքբերման քանակների ավելացման հետ:
Նշված ժամանակահատվածում իրականացված դիտանցումների արդյունքում հացամթերքի գնաճ չի արձանագրվել:

2. Մի շարք այլ ապրանքատեսակներ

Հանձնաժողովի կողմից մանրածախ առևտրի ոլորտներում իրականացված դիտանցումները ցույց են տվել, որ բացի հացամթերքից շուկայում ավելացել է պահանջարկը շաքարավազի, ինչպես նաև որոշակիորեն արևածաղկի ձեթի նկատմամբ: Այդ կապակցությամբ ներկայացնում ենք նշված ապրանքատեսակների մանրածախ իրացման գների դինամիկան վերջին մեկ ամսվա ժամանակահատվածի համար (գծապատկեր 2):

Ինչպես երևում է գծապատկերից տեղական արտադրության ձեթի և հացի համար իրացման գների փոփոխություն տեղի չի ունեցել: Իսկ ներմուծվող ձեթի և շաքարավազի համար նշված ժամանակահատվածում տեղի է ունեցել համապատասխանաբար 2,9 % և 14,9 % գնաճ:
ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից տրված տեղեկատվության համաձայն՝ նշված ներմուծված ապրանքատեսակների մասով նույնպես գնաճ է արձանագրվել Երևան քաղաքում գործող առևտրային օբյեկտներում:

Հանձնաժողովի կողմից իրականացված դիտանցումները ցույց են տվել, որ առաջին անհրաժեշտության որոշ ապրանքատեսակների մասով, մասնավորապես՝ շաքարավազ, ձեթ և հաց, առկա է պահանջարկի ավելացում, որը առաջացրել է հանրության շրջանում նշված ապրանքատեսակների մասով խուճապային տրամադրությունները:

Առևտրային օբյեկտներում իրականացված հարցումները ցույց են տվել, որ սպառողները հաճախ ձեռք են բերում պահանջվածից ավել, որն էլ որոշ առևտրային օբյեկտներում առաջացրել է շաքարավազ, ձեթ և հաց (օրվա երկրորդ կես) ապրանքատեսակների բացակայություն:
Շաքարավազի և հացի շրջանառության ոլորտները բավականին մրցակցային են, որտեղ գործում են բազմաթիվ տնտեսավարող սուբյեկտներ, ինչի արդյունքում շուկայի վրա միակողմանի ազդելու հնարավորություն (գերիշխող դիրքի բացակայության արդյունք) և հակամրցակցային համաձայնություններ, որոնք կարող են առաջացնել չհիմնավորված գների կիրառում կամ արհեստական դեֆիցիտի առաջացում չի դիտարկվում:

«Ձեթ» ապրանքային շուկայում տեղական արտադրություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտը (շուկայում գերիշխող դիրք ունեցող) իրացման գնի փոփոխություն չի իրականացրել, իսկ խանութներում առկա պակասուրդը մարտի 11-ի դրությամբ լրացվում է:

Շաքարավազի ներկրում իրականացնող տնտեսավարող սուբյեկտները նույնպես ավելացրել են ներկրման ծավալները և առկա պակասուրդը կլրացվի նոր խմբաքանակի ներմուծմամբ (ներմուծման խնդիրներ առկա չեն):

Առևտրային օբյեկտներում իրականացված հարցումները ցույց են տվել, որ սպառողները հաճախ ձեռք են բերում պահանջվածից ավել, որն էլ որոշ առևտրային օբյեկտներում առաջացրել է շաքարավազ, ձեթ և հաց (օրվա երկրորդ կես) ապրանքատեսակների բացակայություն:
Շաքարավազի և հացի շրջանառության ոլորտները բավականին մրցակցային են, որտեղ գործում են բազմաթիվ տնտեսավարող սուբյեկտներ, ինչի արդյունքում շուկայի վրա միակողմանի ազդելու հնարավորություն (գերիշխող դիրքի բացակայության արդյունք) և հակամրցակցային համաձայնություններ, որոնք կարող են առաջացնել չհիմնավորված գների կիրառում կամ արհեստական դեֆիցիտի առաջացում չի դիտարկվում:

Ձեթ ապրանքային շուկայում տեղական արտադրություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտը (շուկայում գերիշխող դիրք ունեցող) իրացման գնի փոփոխություն չի իրականացրել, իսկ խանութներում առկա պակասուրդը մարտի 11-ի դրությամբ լրացվում է:

Շաքարավազի ներկրում իրականացնող տնտեսավարող սուբյեկտները նույնպես ավելացրել են ներկրման ծավալները և առկա պակասուրդը կլրացվի նոր խմբաքանակի ներմուծմամբ (ներմուծման խնդիրներ առկա չեն):

Հաշվի առնելով վերոգրյալը Հանձնաժողովը սպառողներին հորդորում է չտրվել խուճապային տրամադրություններին և շաքարավազն ու հացը ձեռք բերել միայն անհրաժեշտ քանակությամբ:

2.1 Բենզին

Պայմանավորված բնական գազի մատակարարման դադարեցմամբ Արցախի Հանրապետության տարածքում չեն գործում ավտոգազալցման ճնշակայանները, որն էլ ավելացրել է բենզին ապրանքատեսակի պահանջարկը: Նշված ոլորտում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտները գտնվում են Հանձնաժողովի ուշադրության կենտրոնում, որի իրացման գների փոփոխությունները մշտապես համադրվում են ՀՀ գործող գների հետ (գծապատկեր 3):

Ինչպես երևում է գծապատկերից վերջին մեկ ամսվա ընթացքում այս ոլորտում տեղի ունեցած գնաճը կապված է ՀՀ-ում տեղի ունեցող համապատասխան փոփոխության հետ:

Հանձնաժողովի կողմից մշտապես վերահսկվում են շուկայում գործող խոշոր տնտեսավարող սուբյեկտների կողմից իրացվող և առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների գների և իրացման պայմանների փոփոխության պատճառները (մարտի սկզբից տեղի ունեցած գնաճի վերաբերյալ պարզաբանում՝ https://artsakhpress.am/arm/news/159732/?fbclid):

Ուստի տնտեսավարող սուբյեկտներին զգուշացնում ենք, որ մրցակցային օրենսդրության խախտման հետևանքները հանգեցնելու են Հանձնաժողովի կոշտ արձագանքմանը:

Last modified onՇաբաթ, 12 Մարտի 2022 10:22