Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

«Հնդկաձավար»,«Կարագ», «Շաքարավազ» ապրանքային շուկաների ուսումնասիրության ամփոփում

27 Մայիսի 2015

ԼՂՀ ՀԾՏՄԿՊ հանձնաժողովը մայիսի 27-ի նիստում քննարկելով «Վիկտորիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2015 թվականի ապրիլի 21-ի դիմումը՝   որոշվեց  ուժը կորցրած ճանաչել 2009 թվականի հուլիսի 17-ի թիվ 45Ա որոշմամբ  «Վիկտորիա» ՍՊԸ-ին  տրամադրված N0010 թույլտվությունը և ընկերության կողմից ԼՂՀ  տարածքում  ռադիոկապի  ցանցի (շարժական) կազմակերպման համար  156.150ՄՀց հաղորդման/ ընդունման ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության պայմանները:
Նիստում ներկայացվեց  «Հնդկաձավար», «Կարագ», «Շաքարավազ» ապրանքային շուկաների կառուցվածքի ուսումնասիրության արդյունքները: «Հնդկաձավար», «Կարագ» ապրանքային շուկաներն ունեն ցածր, «Շաքարավազ» ապրանքային շուկան միջին  կենտրոնացվածության աստիճան,  գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ չկան:
Նիստի ավարտին հանձնաժողովի նախագահ Լ. Մնացականյանը տեղեկացրեց, որ ելնելով սպառողների շահերի պաշտպանության և տնտեսավարող սուբյեկտների միջև ազատ տնտեսական մրցակցության խրախուսման նպատակներից՝  այսուհետ շաբաթական կհրապարակվի Ստեփանակերտ քաղաքում համեմատաբար էժան և մեծ պահանջարկ ունեցող 10 խանութներում գործող առաջին անհրաժեշտության 20 ապրանքատեսակների մանրածախ գների վերաբերյալ տեղեկություններ:

 

Last modified onՈւրբաթ, 21 Հոկտեմբերի 2022 14:54