Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

Դիտանցումների արդյունքների ամփոփում

31 Օգոստոսի 2016
ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի աշխատողների կողմից իրականացվել են դիտանցումներ Ստեփանակերտ քաղաքում առաջին անհրաժեշտության ապրանքների մանրածախ գների ուսումնասիրման նպատակով: Դիտանցման ընթացքում ուսումնասիրվել են առաջին անհրաժեշտության 37 ապրանքային շուկաներում առկա 71 ապրանքատեսակների մանրածախ գները:
Ի  համեմատ 2016 թվականի օգոստոսի 22-ի 2%-ից ավելի գնաճ արձանագրվել է «Կարտոֆիլ»՝ 18.6%, «Լոլիկ»՝ 15.2% և «Խոզի միս»՝ 4% ապրանքատեսակների միջին գների համար:  2%-ից ավել գնանկում արձանագրվել է «Խնձոր»՝ 9.3%, «Վարունգ»՝ 5.7%, «Բրինձ» ապրանքային շուկայում «Կլորահատիկ»՝ 2.3%  և «Երկարահատիկ»՝ 3.1%  և «Մակարոն» ապրանքային շուկայում «Մակֆա»՝ 2.2%  ապրանքատեսակների միջին գների համար:
Նույն ժամանակահատվածի համար մնացած 63 ապրանքատեսակների միջին գները մնացել են անփոփոխ կամ տատանվել են 2%-ի միջակայքում:
Իրականացրած ուսումնասիրությունների ընթացքում «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ԼՂՀ օրենքի հնարավոր կամ փաստացի խախտման դեպքեր չեն հայտնաբերվել:
 
Last modified onՈւրբաթ, 21 Հոկտեմբերի 2022 13:01