Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

Իրականացրած մոնիթորինգների արդյունքների վերաբերյալ

18 Հունվարի 2018
ԼՂՀ հանրային ծառայությունները
և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի աշխատողների կողմից 2018 թվականի հունվարի 17-ին իրականացվել են դիտանցումներ Ստեփանակերտ քաղաքում գործող մի շարք առևտրային օբյեկտներում առաջին անհրաժեշտության ապրանքների մանրածախ գների ուսումնասիրման նպատակով: Դիտանցման ընթացքում ուսումնասիրվել են առաջին անհրաժեշտության 37 ապրանքային շուկաներում առկա 71 ապրանքատեսակների մանրածախ գները:
Ի  համեմատ 2017 թվականի դեկտեմբերի 29-ի 2%-ից ավել թանկացում արձանագրվել է՝ «Լոլիկ»` 16.2%, «Դիզվառելիք»` 15%, «Կարտոֆիլ»` 7.1%, «Տավարի միս»` 6,6% «Վարունգ»` 5.2%, բենզին «Ռեգուլյար»` 4.7%, «Պրեմիում»` 4.4%, պանիր «Չանախ»`  2.5%, ապրանքատեսակների միջին գների համար:
Նույն ժամանակահատվածում 2%-ից ավել էժանացում արձանագրվել է «Ադամաթուզ»` 13.7%,բրինձ «Դեղին երկարահատիկ»` 2.8%, յուղ «Ռեդդի»` 2.4%, մակառոն, «Ոսպ»` 2.3%, «Մակֆա»` 2.2% ապրանքատեսակների միջին գների համար:
Նույն ժամանակահատվածի համար մնացած 58 ապրանքատեսակների միջին գները մնացել են անփոփոխ կամ տատանվել են 2%-ի միջակայքում:
Իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ԼՂՀ օրենքի հնարավոր կամ փաստացի խախտման դեպքեր չեն արձանագրվել:
Last modified onՀինգշաբթի, 06 Հոկտեմբերի 2022 17:47