Իրականացրած մոնիթորինգների արդյունքների վերաբերյալ
- Բաժին Մոնիթորինգ
19 Հունվարի 2018 |
ԼՂՀ հանրային ծառայությունները
և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի աշխատողների կողմից 2018 թվականի հունվարի 18-ին իրականացվել են դիտանցումներ Ստեփանակերտ քաղաքում գործող մի շարք առևտրային օբյեկտներում առաջին անհրաժեշտության ապրանքների մանրածախ գների ուսումնասիրման նպատակով: Դիտանցման ընթացքում ուսումնասիրվել են առաջին անհրաժեշտության 37 ապրանքային շուկաներում առկա 71 ապրանքատեսակների մանրածախ գները:
Ի համեմատ 2017 թվականի հունվարի 1-ի 2%-ից ավել թանկացում արձանագրվել է՝ «Լոլիկ»` 10.9%, «Դիզվառելիք»` 15%, «Կարտոֆիլ»` 7.1%, բենզին «Ռեգուլյար»` 4.7%, «Պրեմիում»` 4.4%, պանիր «Չանախ»` 2.5%, «Տավարի միս»` 6,6%, ձուկ «Ստերլյադ»` 2,9%, ապրանքատեսակների միջին գների համար: Նույն ժամանակահատվածում 2%-ից ավել էժանացում արձանագրվել է «Ադամաթուզ»` 13.7%, բրինձ «Դեղին երկարահատիկ»` 2,8%, յուղ «Ռեդդի»` 2,4%, մակառոն «Մակֆա»` 2.2%, «Ոսպ»` 2,3%, ապրանքատեսակների միջին գների համար:
Նույն ժամանակահատվածի համար մնացած 58 ապրանքատեսակների միջին գները մնացել են անփոփոխ կամ տատանվել են 2%-ի միջակայքում:
Իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ԼՂՀ օրենքի հնարավոր կամ փաստացի խախտման դեպքեր չեն արձանագրվել:
|
Last modified onՀինգշաբթի, 06 Հոկտեմբերի 2022 17:47