Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

Իրականացրած մոնիթորինգների արդյունքների վերաբերյալ

23 Հունվարի 2018
ԼՂՀ հանրային ծառայությունները
և տնտեսական մրցակցությունը կարգավորող   պետական   հանձնաժողովի   աշխատակազմի աշխատողների կողմից 2018 թվականի հունվարի 22-ին իրականացվել են դիտանցումներ Ստեփանակերտ քաղաքում գործող մի շարք առևտրային օբյեկտներում առաջին անհրաժեշտության ապրանքների մանրածախ գների ուսումնասիրման նպատակով: Դիտանցման ընթացքում ուսումնասիրվել են առաջին անհրաժեշտության 37 ապրանքային շուկաներում առկա 71 ապրանքատեսակների մանրածախ գները:
Ի  համեմատ 2018 թվականի հունվարի 15-ի 2%-ից ավել թանկացում արձանագրվել է՝ «Խնձոր»` 9%, «Ստերլյադ ձուկ»՝ 5.7%, «Սպիտակ երկարահատիկ բրինձ»` 3.7%, «Ռեգուլյար բենզին»` 2.2%, «Դիզվառելիք»` 2.2% և «Պրեմիում բենզին»` 2.1% ապրանքատեսակների միջին գների համար:
Նույն ժամանակահատվածում 2%-ից ավել էժանացում արձանագրվել է՝ «Լոլիկ»` 14%, «Վարունգ»` 12.2%, «Կիտրոն»` 6.8%, «Ադամաթուզ»` 6.4%, «Սեղմված գազ»` 3.8%, ապրանքատեսակների միջին գների համար:
Տեղի ունեցած գնային տատանումները կապված են ապրանքների ձեռքբերման գների փոփոխության և մանրածախ առևտրի ոլորտում գործող սուբյեկտների կողմից իրականացվող գնային քաղաքականության հետ:
Գնաճ արձանագրված ապրանքային շուկաներում բացակայում են գերիշխող դիրքի չարաշահման` մասնավորապես չհիմնավորված գների կիրառման հնարավոր դեպքեր, իսկ նույն ժամանակահատվածի համար մնացած 59 ապրանքատեսակների միջին գները մնացել են անփոփոխ կամ տատանվել են 2%-ի միջակայքում:
Իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ԼՂՀ օրենքի հնարավոր կամ փաստացի խախտման դեպքեր չեն արձանագրվել:
Last modified onՀինգշաբթի, 06 Հոկտեմբերի 2022 17:46