Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

Իրականացրած մոնիթորինգների արդյունքների վերաբերյալ

19 Հունվարի 2018
ԼՂՀ հանրային ծառայությունները
և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի աշխատողների կողմից 2018 թվականի հունվարի 19-ին իրականացվել են դիտանցումներ Ստեփանակերտ քաղաքում գործող մի շարք առևտրային օբյեկտներում առաջին անհրաժեշտության ապրանքների մանրածախ գների ուսումնասիրման նպատակով: Դիտանցման ընթացքում ուսումնասիրվել են առաջին անհրաժեշտության 37 ապրանքային շուկաներում առկա 71 ապրանքատեսակների մանրածախ գները:
Ի  համեմատ 2017 թվականի հունվարի 1-ի 2%-ից ավել թանկացում արձանագրվել է՝ «Դիզվառելիք»` 15%, «Լոլիկ»` 10.9%, «Կարտոֆիլ»` 7.1%, «Տավարի միս»` 6,6%,  բենզին «Ռեգուլյար»` 4.7%, «Պրեմիում»` 4.4%, ձուկ «Ստերլյադ»` 2,9%,   պանիր «Չանախ»`  2.5%,  ապրանքատեսակների միջին գների համար:
Նույն ժամանակահատվածում 2%-ից ավել էժանացում արձանագրվել է             «Ադամաթուզ»` 13.7%, «Սեղմված գազ» 3,8%,  բրինձ «Դեղին երկարահատիկ»` 2,8%, յուղ «Ռեդդի»` 2,4%,  «Ոսպ»` 2,3%,  ապրանքատեսակների միջին գների համար:
Տեղի ունեցած գնային տատանումները կապված են ապրանքների ձեռքբերման գների փոփոխության և մանրածախ առևտրի ոլորտում գործող սուբյեկտներիկողմից իրականացվող գնային քաղաքականության հետ:
Գնաճ արձանագրված ապրանքային շուկաներում բացակայում են գերիշխող դիրքի չարաշահման` մասնավորապես չհիմնավորված գների կիրառման հնարավոր դեպքեր, իսկ նույն ժամանակահատվածի համար մնացած 58 ապրանքատեսակների միջին գները մնացել են անփոփոխ կամ տատանվել են 2%-ի միջակայքում:
Իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ԼՂՀ օրենքի հնարավոր կամ փաստացի խախտման դեպքեր չեն արձանագրվել:
Last modified onՀինգշաբթի, 06 Հոկտեմբերի 2022 17:46