Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

Շուշի քաղաքի մի շարք առևտրային օբյեկտներում առաջին անհրաժեշտության ապրանքների մանրածախ գների դիտանցման վերաբերյալ

 
05 Փետրվարի 2018
ԼՂՀ հանրային ծառայությունները
և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի աշխատողների կողմից 2018 թվականի հունվարի 30-ին իրականացվել են դիտանցումներ Շուշի քաղաքի մի շարք առևտրային օբյեկտներում:
 Իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում դիտարկվել են 50 ապրանքատեսակների միջին գները, որի արդյունքում «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ԼՂՀ օրենքի հնարավոր կամ փաստացի խախտման դեպքեր չեն արձանագրվել, իսկ  միևնույն ապրանքների համար ի համեմատ Ստեփանակերտ քաղաքի Շուշի քաղաքում ընդհանուր հավելաճը կազմել է 4.1%:  
Կատարած մանրածախ գների դիտանցումների արդյունքները համադրվել են նաև 2017 թվականի դեկտեմբերի 20-ին Շուշիում կատարած դիտանցումների արդյունքների հետ: Համաձայն հավաքագրված տեղեկությունների նշված ժամանակահատվածում համադրված 43 ապրանքատեսակներից 17-ի միջին գները աճել են, 9-ինը նվազել և 17-ինը մնացել անփոփոխ, որի արդյունքում ուսումնասիրված ապրանքների գների ընդհանուր մակարդակը աճել է 5.2%-ով: 
Ի  համեմատ 2017 թվականի դեկտեմբերի 20-ի գների բարձրացում արձանագրվել է մասնավորապես, «Լոլիկ»` 52.9%, «Խնձոր»` 28.6%, «Տավարի միս»` 20%, «Սոխ»` 20%, «Դիզվառելիք»` 17.5% «Ադամաթուզ»` 13.3% և «Խոզի միս»` 8.6, «Ռեգուլյար» բենզին` 7.0%, «Պրեմիում» բենզին` 6.7%,  ապրանքատեսակների միջին գների համար:
Նույն ժամանակահատվածում գների նվազում արձանագրվել է  մասնավորաես «Ոսպ»` 13.1%, «Մալոչնի» մարգարին` 7.7%, «Բրինձ» դեղին` 7.1%, և «Հնդկաձավար» ` 3.4% ապրանքատեսակների միջին գների համար:
Կատարած աշխատանքների արդյունքում ուսումնասիրվել է նաև մանրածախ առևտրում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների կողմից կիրառվող հավելագինը, որը Շուշի քաղաքում միջինում կազմել է 14.7%:
 
 
Last modified onՀինգշաբթի, 06 Հոկտեմբերի 2022 17:43