Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

Մարտակերտ քաղաքի մի շարք առևտրային օբյեկտներում առաջին անհրաժեշտության ապրանքների մանրածախ գների դիտանցման վերաբերյալ

 
05 Փետրվարի 2018
ԼՂՀ հանրային ծառայությունները
և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի աշխատողների կողմից 2018 թվականի հունվարի 31-ին իրականացվել են դիտանցումներ Մարտակերտ քաղաքի մի շարք առևտրային օբյեկտներում:
 Իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում դիտարկվել են 47 ապրանքատեսակների միջին գները, որի արդյունքում «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ԼՂՀ օրենքի հնարավոր կամ փաստացի խախտման դեպքեր չեն արձանագրվել, իսկ  միևնույն ապրանքների համար ի համեմատ Ստեփանակերտ քաղաքի Մարտակերտ քաղաքում ընդհանուր հավելաճը կազմել է 5.3%:  
Կատարած մանրածախ գների դիտանցումների արդյունքները համադրվել են նաև  2017 թվականի դեկտեմբերի 20-ին Մարտակերտում կատարած դիտանցումների արդյունքների հետ: Համաձայն հավաքագրված տեղեկությունների նշված ժամանակահատվածում համադրված 47 ապրանքատեսակներից 16-ի միջին գները աճել են, 17-ինը նվազել և 14-ինը մնացել անփոփոխ, որի արդյունքում ուսումնասիրված ապրանքների գների ընդհանուր մակարդակը մնացել է նույնը: 
Ի  համեմատ 2018 թվականի հունվարի 31-ի գների բարձրացում արձանագրվել է մասնավորապես, «Կարտոֆիլ»` 25%, «Դիզվառելիք»` 17,5%, «Ռեգուլյար» բենզին` 7%, «Պրեմիում» բենզին` 6,7%, «Մու-մու» կաթ` 4.5%, «Զոլ. Սեմեչկա» ձեթ` 3.4%, «Մանե» կոնյակ` 2.6%,  ապրանքատեսակների միջին գների համար:
Նույն ժամանակահատվածում գների նվազում արձանագրվել է  մասնավորապես «Ոսպ»` 14.5%, «Կլորհատիկ» բրինձ` 11.5%, «Հնդկաձավար»` 8%, և «Դեղին» բրինձ` 7.4% ապրանքատեսակների միջին գների համար:
Կատարած աշխատանքների արդյունքում ուսումնասիրվել է նաև մանրածախ առևտրում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների կողմից կիրառվող հավելագինը, որը Մարտակերտ  քաղաքում միջինում կազմել է 19.1%:
 
 
Last modified onՀինգշաբթի, 06 Հոկտեմբերի 2022 17:43