Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

Մարտունի և Հադրութ քաղաքներում մի շարք առևտրային օբյեկտներում առաջին անհրաժեշտության ապրանքների մանրածախ գների դիտանցումների վերաբերյալ

 
05 Փետրվարի 2018
ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի աշխատողների կողմից 2018 թվականի հունվարի 31-ին իրականացվել են դիտանցումներ Մարտունի և Հադրութ քաղաքների մի շարք առևտրային օբյեկտներում:  
 Իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում դիտարկվել են 51 ապրանքատեսակների միջին գները, որի արդյունքում «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ԼՂՀ օրենքի հնարավոր կամ փաստացի խախտման դեպքեր չեն արձանագրվել, իսկ  միևնույն ապրանքների համար ի համեմատ Ստեփանակերտ քաղաքի Մարտունի քաղաքում ընդհանուր հավելաճը կազմել է 5.2% իսկ Հադրութում՝ 5.9%:  
Կատարած մանրածախ գների դիտանցումների արդյունքները համադրվել են նաև 2017 թվականի դեկտեմբերի 21-ին Մարտունիում և Հադրութում կատարած դիտանցումների արդյունքների հետ: Համաձայն հավաքագրված տեղեկությունների նշված ժամանակահատվածում Մարտունի քաղաքում համադրված 45 ապրանքատեսակներից 15-ի միջին գները աճել են, 18-ինը նվազել և 12-ինը մնացել անփոփոխ, որի արդյունքում ուսումնասիրված ապրանքների գների ընդհանուր մակարդակը աճել է 2.9%-ով: Հադրութ քաղաքում 34 ապրանքատեսակներից 9-ի միջին գները աճել են 18-ի գները նվազել և 7-ի գները մնացել անփոփոխ, որի արդյունքում ուսումնասիրված ապրանքների գների ընդհանուր մակարդակը նվազել է 1.2%-ով::
Ի համեմատ 2017 թվականի դեկտեմբերի 21-ի Մարտունի քաղաքում գների բարձրացում արձանագրվել է մասնավորապես, «Լոլիկ»` 35%, «Լիմոն»` 25%, «Ադամաթուզ»` 20%, «Դիզվառելիք»` 17.5%, «Բրինձ» երկարհատիկ` 14.8%, «Վարունգ»՝ 12.5%, «Տավարի միս»` 11.5%, «Ռեգուլյար» բենզին` 7.0%, «Պրեմիում» բենզին` 6.7% ապրանքատեսակների միջին գների համար, Հադրութում գների բարձրացում արձանագրվել է «Դիզվառելիք»` 17.5%, «Ռեգուլյար» բենզին` 7.0%, «Պրեմիում» բենզին` 6.7%, «Ակբար» թեյ՝ 6.4%, «Մարիաննա» թթվասեր՝ 4.9%, «Ոսկե կաթիլ» ձեթ 2.5% ապրանքատեսակների միջին գների համար:
Նույն ժամանակահատվածում Մարտունի քաղաքում գների նվազում արձանագրվել է  մասնավորաես «Սոխ»` 16.7%, «Ոսպ» ` 11.2%, «Բրինձ» դեղին` 9.1%, և «Շաքարավազ» ` 4% ապրանքատեսակների միջին գների համար, Հադրութ քաղաքում գների նվազում արձանագրվել է «Ոսպ»՝ 12%, «Բրինձ» դեղին` 11.1%, «Հնդկաձավար»՝ 10.1% ապրանքատեսակների միջին գների համար :
Կատարած աշխատանքների արդյունքում ուսումնասիրվել է նաև մանրածախ առևտրում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների կողմից կիրառվող հավելագինը, որը Մարտունի քաղաքում միջինում կազմել է 17.4%, Հադրութ քաղաքում՝ 16.3%:
 
 
Last modified onՀինգշաբթի, 06 Հոկտեմբերի 2022 17:42