Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

Իրականացրած մոնիթորինգների արդյունքների վերաբերյալ

15 Մարտի 2018
ԼՂՀ հանրային ծառայությունները
և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի աշխատողների կողմից 2018 թվականի հունվարի 8-ից մարտի 15-ը իրականացվել են ամենօրյա դիտանցումներ Ստեփանակերտ քաղաքում գործող «Հաղթանակ», «Պրոդ մարկետ», «Ռոյալ», «Օկեան», «Կարս», «Ռեզոն», «Դավ Գրուպ», «Սևան», «Նատալի գրուպ», «Տեխնոթրայդ» (2 առևտրային օբյեկտ), «Նադեժդա», «Նավ», «Կամ», «Գուրման մարկետ», «Էրիկ Արա», «Էլիտ գրուպ», «Պետրոլ սերվիս» և «Ֆլեշ» սահմանափակ պատասխանատվությամբ «Կապիտալ» (2 առևտրային օբյեկտ) և «Յագուար» փակ բաժնետիրական ընկերություններին «Լենա Գաբրիելյան», «Սրբուհի Ստեփանյան», «Բորիկ Ներսիսյան», «Լեսմոնյա Հարությունյան», «Կարինե Մարտիրոսյան», «Անդրանիկ Գրիգորյան», «Գագիկ Միքայելյան» և «Գագիկ Արտաշյան» անհատ ձեռնարկատերերին պատկանող առևտրային օբյեկտներում առաջին անհրաժեշտության ապրանքների մանրածախ գների ուսումնասիրման նպատակով: Դիտանցման ընթացքում ուսումնասիրվել են առաջին անհրաժեշտության 43 ապրանքային շուկաներում առկա 78 ապրանքատեսակների մանրածախ գները:
Ի  համեմատ 2018 թվականի մարտի 1-ի միջին գների բարձրացում արձանագրվել է՝ «Ստերլյադ ձուկ»՝ 4.3%, «Ակբար» թեյ՝ 0.9%, «Ավեդով» ձեթ՝ 0.6% և «Զոլոտայա սեմեչկա» ձեթ՝ 0.4% ապրանքատեսակների միջին գների համար:
Նույն ժամանակահատվածում միջին գների նվազում արձանագրվել է՝      «Խնձոր»՝ 8.6%, «Լոլիկ»՝ 5.3%, «Վարունգ»՝ 5.3%, «Ադամաթուզ»՝ 1.9%, «Մակֆա» ալյուր՝ 1.4%, «Հավի ձու»՝ 1.4%, «Հնդկաձավար»` 0.9%, «Ոսպ»՝ 0.7%, «Սպիտակ երկարահատիկ» բրինձ` 0.5%, «Դոյարուշկա» կարագ՝ 0.5%, «Շաքարավազ»՝ 0.3%, «Դեղին երկարահատիկ» բրինձ` 0.2% և «Շաքար»՝ 0.2% ապրանքատեսակների միջին գների համար:
Տեղի ունեցած գնային տատանումները կապված են ապրանքների ձեռքբերման գների փոփոխության և մանրածախ առևտրի ոլորտում գործող սուբյեկտների կողմից իրականացվող գնային քաղաքականության հետ:
Գնաճ արձանագրված ապրանքային շուկաներում բացակայում են գերիշխող դիրքի չարաշահման` մասնավորապես չհիմնավորված գների կիրառման հնարավոր դեպքեր:
Իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ԼՂՀ օրենքի հնարավոր կամ փաստացի խախտման դեպքեր չեն արձանագրվել:
Last modified onՀինգշաբթի, 06 Հոկտեմբերի 2022 17:36