Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

Իրականացրած մոնիթորինգների արդյունքների վերաբերյալ

16 Մայիսի 2018
ԼՂՀ հանրային ծառայությունները
և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի աշխատողների կողմից 2018 թվականի մայիսի 2-ից մինչև մայիսի 15-ը իրականացվել են ամենօրյա դիտանցումներ Ստեփանակերտ քաղաքում գործող «Հաղթանակ», «Պրոդ մարկետ», «Ռոյալ», «Օկեան», «Կարս», «Ռեզոն», «Դավ Գրուպ», «Սևան», «Նատալի գրուպ», «Տեխնոթրայդ» (2 առևտրային օբյեկտ), «Նադեժդա», «Նավ», «Կամ», «Գուրման մարկետ», «Էրիկ Արա», «Էլիտ գրուպ», «Պետրոլ սերվիս» և «Ֆլեշ» սահմանափակ պատասխանատվությամբ «Կապիտալ» (2 առևտրային օբյեկտ) և «Յագուար» փակ բաժնետիրական ընկերություններին «Լենա Գաբրիելյան», «Սրբուհի Ստեփանյան», «Բորիկ Ներսիսյան», «Լեսմոնյա Հարությունյան», «Կարինե Մարտիրոսյան», «Անդրանիկ Գրիգորյան», «Գագիկ Միքայելյան» և «Գագիկ Արտաշյան» անհատ ձեռնարկատերերին պատկանող առևտրային օբյեկտներում առաջին անհրաժեշտության ապրանքների մանրածախ գների ուսումնասիրման նպատակով: Դիտանցման ընթացքում ուսումնասիրվել են առաջին անհրաժեշտության 43 ապրանքային շուկաներում առկա 80 ապրանքատեսակների մանրածախ գները:
2018 թվականի մայիսի 2-ից մինչև մայիսի 15-ը ուսումնասիրվող 80 ապրանքատեսակներից 6-ի գները նվազել են, 5-ի գները` աճել, իսկ 69 ապրանքատեսակների գները մնացել են անփոփոխ:
2018 թվականի մայիսի 2-ից մինչև մայիսի 15-ը միջին գների նվազում արձանագրվել է՝ «Աղ»՝ 10.11%, «Ոլոռ»՝ 10.30%, «Հնդկաձավար»` 11.06%, «Ոսկե կաթիլ» ձեթ՝ 10.14%, «Վարունգ» 22.93%, «Լոլիկ»՝ 21.69%  ապրանքատեսակների միջին գների համար:
 Նույն ժամանակահատվածում միջին գների բարձրացում արձանագրվել է՝ «Զոլոտայա սեմեչկա» ձեթ՝ 9.47%, «Ակբար» թեյ՝ 9.96%,  «Մանե» կոնյակ՝ 9.75%, «Տավարի միս»՝ 9.89%, «Սոխ»՝ 6.60% ապրանքատեսակների միջին գների համար:
Տեղի ունեցած գնային տատանումները կապված են ապրանքների ձեռքբերման գների փոփոխության և մանրածախ առևտրի ոլորտում գործող սուբյեկտների կողմից իրականացվող գնային քաղաքականության հետ:
Գնաճ արձանագրված ապրանքային շուկաներում բացակայում են գերիշխող դիրքի չարաշահման` մասնավորապես չհիմնավորված գների կիրառման հնարավոր դեպքեր: 
Իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին»  ԼՂՀ օրենքի հնարավոր կամ փաստացի խախտման դեպքեր չեն արձանագրվել:
Last modified onՀինգշաբթի, 06 Հոկտեմբերի 2022 17:35