Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

Իրականացրած մոնիթորինգների արդյունքների վերաբերյալ

10 Հունվարի 2019

ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի աշխատողների կողմից 2018 թվականի դեկտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 31-ը իրականացվել են դիտանցումներ Ստեփանակերտ քաղաքում գործող «Հաղթանակ», «Պրոդ մարկետ», «Ռոյալ», «Օկեան», «Կարս», «Դավ Գրուպ», «Սևան», «Նատալի գրուպ», «Տեխնոթրայդ» (2 առևտրային օբյեկտ), «Նադեժդա», «Նավ», «Կամ», «Գուրման մարկետ», «Էրիկ Արա», «Էլիտ գրուպ», «Պետրոլ սերվիս» և «Ֆլեշ» սահմանափակ պատասխանատվությամբ «Կապիտալ» (3առևտրային օբյեկտ) և «Յագուար»փակ բաժնետիրական ընկերություններին «Լենա Գաբրիելյան», «Սրբուհի Ստեփանյան», «Բորիկ Ներսիսյան», «Լեսմոնյա Հարությունյան», «Կարինե Մարտիրոսյան», «Անդրանիկ Գրիգորյան», «Գագիկ Միքայելյան» և «Գագիկ Արտաշյան» անհատ ձեռնարկատերերին պատկանող առևտրային օբյեկտներում առաջին անհրաժեշտության ապրանքների մանրածախ գների ուսումնասիրման նպատակով: Դիտանցման ընթացքում ուսումնասիրվել են առաջին անհրաժեշտության 43 ապրանքային շուկաներում առկա 80 ապրանքատեսակների մանրածախ գները:
2018 թվականի դեկտեմբերի 16-ից մինչև դեկտեմբերի 31-ը ուսումնասիրվող 80 ապրանքատեսակներից 12-ի գները նվազել են, 11-ի գները` աճել, իսկ 57 ապրանքատեսակների գները մնացել են անփոփոխ:
2018 թվականի դեկտեմբերի 16-ից մինչև դեկտեմբերի 31-ը միջին գների նվազում արձանագրվել է՝«Ոսպ»՝ 0.11%, «Բրինձ»՝ 0.6%, «Շաքար»՝ 0.5%, «Շաքարավազ»՝ 0.08%, «Ձեթ»«Ավեդով»՝ 0.13%, «Ձիթապտուղ»՝ 0.07%, «Թեյ «Ահմադ»»՝ 0.03%, «Բջնի կլասիկ» հանքային ջուր՝ 0.19%, «Կոնյակ»՝ 0.48%, «Կիտրոն»՝ 6.38%, «Պրեմիում» բենզին՝ 1.56%, «Ռեգուլյար»  բենզին՝ 1.63%, ապրանքատեսակների միջին գների համար:
Նույն ժամանակահատվածում միջին գների բարձրացում արձանագրվել է՝  «Հաց «Մատնաքաշ-320գ.»՝ 1.75%, «Հաց «Մատնաքաշ-500գ.»՝ 0.12%, «Մակֆա» ալյուր՝ 1.03%, «Բաղրամյան» ալյուր՝ 1.57%, «Մածուն «Մպրիաննա»՝ 3.06%, «Դայարուշկա» կարագ՝ 0.1%, «Աթենք» նրբերշիկ՝ 0.75%, «Հավի միս «Արցախ» թարմ՝ 0.09%   «Լոլիկ» ՝ 19.14%, «Վարունգ»՝ 26.38%, «Ադամաթուզ» ՝ 5.06%, ապրանքատեսակների միջին գների համար:
Ասկերան քաղաքում իրականացրած դիտանցման արդյունքներ.
2018 թվականի դեկտեմբերի 16-ից մինչև դեկտեմբերի 31-ը ուսումնասիրվող 69 ապրանքատեսակներից 12-ի գները նվազել են, 6-ի գները` աճել, իսկ 51 ապրանքատեսակների գները մնացել են անփոփոխ:
2018 թվականի դեկտեմբերի 16-ից մինչև դեկտեմբերի 31-ը միջին գների նվազում արձանագրվել է՝ «Հնդկաձավար»՝ 0.6%, «Բրինձ սպիտակ» երկարահատիկ՝ 2.3 %, «Ոսպ»՝ 4.0%, «Շաքարավազ»՝ 0.2%, «Խտացրած կաթ «ԿՄԿ» 0.6%, «Մարգարին» մոլ. հատուկ՝ 1.8 %,  «Հոզի միս»՝ 3.6%, «Թեյ Ակբար»՝ 0.9 %,  «Պելե» լուծվող սուրճ՝ 0.4 %,«Կարտոֆիլ»՝ 11.8%, «Սոխ»՝ 20.0%, «Խնձոր»՝ 33.3%    ապրանքատեսակների միջին գների համար:
Նույն ժամանակահատվածում միջին գների բարձրացում արձանագրվել է՝ «Հաց  «Մատնաքաշ»՝ 2.7 %, «Բաղրամյան» ալյուր՝ 0.4%, «Ձավար»՝ 3.9%,   «Վարունգ»՝ 43.3 %, «Լոլիկ»՝ 14.3%,  «Ադամաթուզ»՝ 5.6%, ապրանքատեսակների միջին գների համար:
 
Մարտունի  քաղաքում իրականացրած դիտանցման արդյունքներ.
2018 թվականի դեկտեմբերի 16-ից մինչև դեկտեմբերի 31-ը ուսումնասիրվող 71 ապրանքատեսակներից 27-ի գները նվազել են, 20-ի գները` աճել, իսկ 24 ապրանքատեսակների գները մնացել են անփոփոխ:
2018 թվականի դեկտեմբերի 16-ից մինչև դեկտեմբերի 31-ը միջին գների նվազում արձանագրվել է՝  «Ոսպ»՝ 2.4%, «Բրինձ» դեղին երկարահատիկ՝ 2.9%, «Բրինձ» սպիտակ երկարահատիկ՝ 0.9%, «Շաքար»՝ 2.6%, Շաքարավազ»՝ 2.3%, «Ոսկե կաթիլ» ձեթ՝ 0.2%, «Մու-Մու» կաթ՝ 1.3%, «Կաթնաշոռ» Մու-մու՝ 1.6%, «Կաթնաշոռ» Մարիաննա՝ 1.1%, «Թթվասեր» Մարիաննա՝ 1.0%, «Մու-Մու» մածուն՝ 0.4%, «Դոյարուշկա» կարագ՝ 1.7%,  «Պանիր» «Իգիթ» լոռի՝ 0.6%,  «Մարգարին» Նազ՝ 0.5%, «Աթենք» նրբերշիկ՝ 1.3%,«Հոզի միս»՝ 5.4%,  «Թեյ Ահմադ»՝ 0.7 % «Սուրճ» Ռոյալ բրազիլիա՝ 2.9%, «Հյութ «Դոբրի»՝ 0.9%,  «Հյութ «Կոկա կոլա»՝ 0.4%,  «Հանքային ջուր «Բջնի կլասիկ»՝ 0.7%, «Օղի «Արցախ պրեմիում»՝ 0.9%,  «Խնդողնի» գինի՝ 0.2%,  Ծխախոտ «Գառնի» (կապույտ)»՝ 0.3%, «Պրեմիում» բենզին՝ 2.8%, «Ռեգուլյար»  բենզին՝ 2.9%, «Դիզվառելիք»՝ 1.6%  ապրանքատեսակների միջին գների համար:
Նույն ժամանակահատվածում միջին գների բարձրացում արձանագրվել է՝«Հաց  Թոնրի»՝ 0.6 %,  «Մելո գրանո» մակարոն»՝ 0.8%, «Հնդկաձավար»՝ 4.0%, «Հավի ձու» «Նորագյուղ»՝ 6.4%, «Զոլ. խեմեչկա» ձեթ՝ 1.4%, «Ավեդով» ձեթ՝ 1.4%, «Կոպոլիվա» ձիթապտուղ՝ 0.2 %,  «Խտացրած կաթ»՝ 0.2%, «Էլնոր» Սպրեդ՝ 0.5%, «Պանիր» Գյուղ. տնտ.արտ.՝ 3.9%,   «Մարգարին» մոլ. հատուկ՝ 1.3%, «Հավի միս»՝ 0.1%,  «Ձուկ ստերլյադ»՝ 6.3%, «Պելե» լուծվող սուրճ՝ 0.2 %,«Կոնյակ «Մանե»՝ 0.5%, «Կարտոֆիլ»՝ 8.5%, «Վարունգ»՝46.5 %, «Լոլիկ»՝ 33.1%,  «Ադամաթուզ» ՝ 3.5%, Ծխախոտ «Մալբորո» (կարմիր)»՝ 0.1%, ապրանքատեսակների միջին գների համար:
Մարտակերտ  քաղաքում  իրականացրած դիտանցման արդյունքներ.
2018 թվականի դեկտեմբերի 16-ից մինչև դեկտեմբերի 31-ը ուսումնասիրվող 72 ապրանքատեսակներից 20-ի գները նվազել են, 18-ի գները` աճել, իսկ 34 ապրանքատեսակների գները մնացել են անփոփոխ:
2018 թվականի դեկտեմբերի 16-ից մինչև դեկտեմբերի 31-ը միջին գների նվազում արձանագրվել է՝ «Բաղրամյան» ալյուր՝ 0.8 %, «Ոսպ»՝ 1.9 %, «Բրինձ դեղին» երկարահատիկ՝ 0.4%, «Աղ»՝ 0.3%, «Հավի ձու» «Նորագյուղ»՝ 0.4 %, «Զոլ. սեմեչկա» ձեթ՝ 0.6%, «Կոպոլիվա» ձիթապտուղ՝ 0.3%, «Խտացրած կաթ «ԿՄԿ»՝ 0.5%, Կաթնաշոռ «Մարիաննա»ւ՝ 0.2 %,  «Սպրեդ» Էլնոր՝ 0.4%, «Մու-Մու» կարագ՝ 0.6%,  «Հավի միս» Արցախ, սառ.՝ 0.4%,«Ձուկ իշխան» ՝ 2.1%,«Ռոյալ բրազիլիա» սուրճ՝ 0.6%, «Պելե» լուծվող սուրճ՝ 2.2 %,«Մանե» կոնյակ՝ 0.2%, «Սոխ»՝ 0.2%,  «Կիտրոն»՝ 0.7%, «Պրեմիում» բենզին՝ 0.6%, «Ռեգուլյար»  բենզին՝ 0.6%,  ապրանքատեսակների միջին գների համար:    
Նույն ժամանակահատվածում միջին գների բարձրացում արձանագրվել է՝ «Մելո գրանո» մակարոն՝ 8.0 %, «Մակֆա» մակարոն՝ 0.7%,  «Շաքար»՝ 0.8 %,  «Թթվասեր» Արցախ-կաթ՝ 0.3%, «Մածուն» Մու-Մու՝ 0.2%,   «Դայարուշկա» կարագ՝ 0.5%, «Երշիկ «Աթենք»՝ 0.8%, «Հավի միս» Արցախ, սառ.՝ 0.3%, «Հյութ «Դոբրի»՝ 0.4%,  «Հանքային ջուր «Ջերմուկ կլասիկ»՝ 0.4 %, «Օղի «Արցախ պրեմիում»՝ 0.6%,  «Խնդողնի» գինի՝ 0.6%,  «Կարտոֆիլ»՝ 0.6%,«Վարունգ»10.1 %, «Լոլիկ»՝ 6.91%,  «Ադամաթուզ»՝ 0.4%,  «Խնձոր»՝ 0.8 %, «Մալբորո» (կարմիր)» ծխախոտ՝ 0.1%, ապրանքատեսակների միջին գների համար:
Բերձոր  քաղաքում  իրականացրած դիտանցման արդյունքներ.
2018 թվականի դեկտեմբերի 16-ից մինչև դեկտեմբերի 31-ը ուսումնասիրվող 53 ապրանքատեսակներից 4-ի գները նվազել են, 5-ի գները` աճել, իսկ 44 ապրանքատեսակների գները մնացել են անփոփոխ:
2018 թվականի դեկտեմբերի 16-ից մինչև դեկտեմբերի 31-ը միջին գների նվազում արձանագրվել է՝ «Կարտոֆիլ»՝ 7.5%, Ծխախոտ «Գառնի» (կապույտ)»՝ 0.1%, «Պրեմիում» բենզին՝ 2.1 %, «Ռեգուլյար»  բենզին՝ 2.2 %,  ապրանքատեսակների միջին գների համար:  
Նույն ժամանակահատվածում միջին գների բարձրացում արձանագրվել է՝ «Բաղրամյան» ալյուր՝ 0.6 %,  «Հավի ձու «Լուսակերտ»՝ 0.4%, «Վարունգ»՝ 19.6%, «Լոլիկ»՝ 25.0%, «Ադամաթուզ»՝ 17.9%  ապրանքատեսակների միջին գների համար:
Տեղի ունեցած գնային տատանումները կապված են ապրանքների ձեռքբերման գների փոփոխության և մանրածախ առևտրի ոլորտում գործող սուբյեկտներիկողմից իրականացվող գնային քաղաքականության հետ:
Գնաճ արձանագրված ապրանքային շուկաներում բացակայում են գերիշխող դիրքի չարաշահման` մասնավորապես չհիմնավորված գների կիրառման հնարավոր դեպքեր:
Իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ԼՂՀ օրենքի հնարավոր կամ փաստացի խախտման դեպքեր չեն արձանագրվել:

 

 

 

Last modified onԵրկուշաբթի, 10 Հոկտեմբերի 2022 14:42