Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

Իրականացրած մոնիթորինգների արդյունքների վերաբերյալ

16 Հունվարի 2019

ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի աշխատողների կողմից 2019 թվականի հունվարի 1-ից մինչև հունվարի 15-ը իրականացվել են դիտանցումներ Ստեփանակերտ քաղաքում գործող «Հաղթանակ», «Պրոդ մարկետ», «Ռոյալ», «Օկեան», «Կարս», «Դավ Գրուպ», «Սևան», «Նատալի գրուպ», «Տեխնոթրայդ» (2 առևտրային օբյեկտ), «Նադեժդա», «Նավ», «Կամ», «Գուրման մարկետ», «Էրիկ Արա», «Էլիտ գրուպ», «Պետրոլ սերվիս» և «Ֆլեշ» սահմանափակ պատասխանատվությամբ «Կապիտալ» (3առևտրային օբյեկտ) և «Յագուար»փակ բաժնետիրական ընկերություններին «Լենա Գաբրիելյան», «Սրբուհի Ստեփանյան», «Բորիկ Ներսիսյան», «Լեսմոնյա Հարությունյան», «Կարինե Մարտիրոսյան», «Անդրանիկ Գրիգորյան», «Գագիկ Միքայելյան» և «Գագիկ Արտաշյան» անհատ ձեռնարկատերերին պատկանող առևտրային օբյեկտներում առաջին անհրաժեշտության ապրանքների մանրածախ գների ուսումնասիրման նպատակով: Դիտանցման ընթացքում ուսումնասիրվել են առաջին անհրաժեշտության 43 ապրանքային շուկաներում առկա 80 ապրանքատեսակների մանրածախ գները:
2019 թվականի հունվարի 1-ից մինչև հունվարի 15-ը ուսումնասիրվող 80 ապրանքատեսակներից 13-ի գները նվազել են, 23-ի գները` աճել, իսկ 44 ապրանքատեսակների գները մնացել են անփոփոխ:
2019 թվականի հունվարի 1-ից մինչև հունվարի 15-ը միջին գների նվազում արձանագրվել է «Մատնաքաշ-320գ.»՝ 1.75%, «Ոսպ»՝ 0.34%, «Շաքար»՝ 0.21%, «Շաքարավազ»՝ 0.32%, «Ձիթապտուղ»՝ 0.20 %, «Էլնոր» սպրեդ՝ 1.62%, «Դոյարուշկա» կարագ՝ 0.20%, պանիր «Արցախ Կաթ» չանախ՝ 0.26 %,Ոչխարի միս՝ 2.18 %, «Թեյ Ահմադ»՝ 0.12 %,  «Պրեմիում» բենզին՝ 4.06%, «Ռեգուլյար»  բենզին՝ 4.24%, «Դիզվառելիք»՝ 3.47%  ապրանքատեսակների միջին գների համար:
Նույն ժամանակահատվածում միջին գների բարձրացում արձանագրվել է՝  «Մակֆա» ալյուր՝ 1.49%, «Մակֆա» մակարոն»՝ 1.12%, «Բրինձ սպիտակ» երկարահատիկ՝ 0.36%, «Աղ»՝ 0.37%, «Ձավար»՝ 3.72%, «Նորագյուղ» հավի ձու՝ 1.47%, «Խտացրած կաթ»՝  0.07%, «Անկոր» կարագ՝ 0.37%, «Պանիր» «Իգիթ» լոռի՝ 2.43%, «Մարգարին» մոլ. հատուկ՝ 0.37%,  «Աթենք» նրբերշիկ՝ 0.08%, «Հավի միս թարմ՝ 0.09%, «Տավարի միս»՝ 1.1 %, «Խնդողնի» գինի՝ 0.62%,  «Հաղթանակ»գինի՝ 0.42%, «Կոնյակ «Մանե»՝ 0.03%, «Սոխ»՝  11.17%, «Լոլիկ»՝ 30.06%, «Վարունգ»՝ 20.88%, «Կիտրոն»՝ 0.76%, «Ադամաթուզ»՝ 26.10%, «Խնձոր»՝ 6.01%, Ծխախոտ «Մալբորո» (կարմիր)»՝ 0.67%  ապրանքատեսակների միջին գների համար:
Ասկերան քաղաքում իրականացրած դիտանցման արդյունքներ.
2019 թվականի հունվարի 1-ից մինչև հունվարի 15-ը ուսումնասիրվող 69 ապրանքատեսակներից 9-ի գները նվազել են, 11-ի գները` աճել, իսկ 49 ապրանքատեսակների գները մնացել են անփոփոխ:
2019 թվականի հունվարի 1-ից մինչև հունվարի 15-ը միջին գների նվազում արձանագրվել է՝ «Մատնաքաշ-320գ.»՝ 2.9%, «Հնդկաձավար»՝ 1.1%, «Շաքարավազ»՝ 0.3%, «Խտացրած կաթ «ԿՄԿ» 1.3%, «Խոզի միս»՝ 1.9%, «Թեյ Ակբար»՝ 1.7 %, «Պրեմիում» բենզին՝ 6.3%, «Ռեգուլյար»  բենզին՝ 6.5%,«Դիզվառելիք»՝ 4.2% ապրանքատեսակների միջին գների համար:
Նույն ժամանակահատվածում միջին գների բարձրացում արձանագրվել է՝ «Բաղրամյան» ալյուր՝ 0.9 %, հավի ձու «Նորագյուղ»՝ 5.5%, «Տավարի միս»՝ 1.6 %, «Կարտոֆիլ»՝ 23.3%, «Սոխ»՝ 25.0%, «Լոլիկ»՝ 25.0%, «Վարունգ»՝ 74.3%,  «Կիտրոն»՝ 33.3%, «Ադամաթուզ»՝ 18.5%, «Խնձոր»՝  50.0% ,«Օղի «Արցախ պրեմիում»՝ 6.3% ապրանքատեսակների միջին գների համար:
Մարտունի  քաղաքում իրականացրած դիտանցման արդյունքներ.
2019 թվականի հունվարի 1-ից մինչև հունվարի 15-ը ուսումնասիրվող 71 ապրանքատեսակներից 17-ի գները նվազել են, 11-ի գները` աճել, իսկ 43 ապրանքատեսակների գները մնացել են անփոփոխ:
2019 թվականի հունվարի 1-ից մինչև հունվարի 15-ը միջին գների նվազում արձանագրվել է՝«Թոնրի հաց»՝ 0.8 %, «Բաղրամյան» ալյուր՝ 0.6 %,«Հնդկաձավար»՝ 0.7%, «Ոսպ»՝ 1.6%, «Բրինձ» սպիտակ երկարահատիկ՝ 2.8%, «Շաքարավազ»՝ 1.2%,  հավի ձու «Նորագյուղ»՝ 1.3%, «Խտացրած կաթ «ԿՄԿ» 5.7%,  «Մու-Մու» կաթ՝ 0.6%, «Էլնոր» սպրեդ՝ 2.3%, «Դոյարուշկա» կարագ՝ 0.30%, «Նրբերշիկ  «Աթենք»՝ 2.6%, «Ձուկ Ստերլյադ»՝ 2.6 %, «Կարտոֆիլ»՝ 1.1%, «Պրեմիում» բենզին՝ 3.5%, «Ռեգուլյար»  բենզին՝ 3.6%,«Դիզվառելիք»՝ 2.6% ապրանքատեսակների միջին գների համար:
Նույն ժամանակահատվածում միջին գների բարձրացում արձանագրվել է՝ «Ոլոռ չոր,դեղին»՝ 1.8%, «Շաքար»՝ 0.7%, «Ավեդով» ձեթ՝ 0.9%,«Պանիր» գյուղ. տնտ.արտ.՝ 2.4%, «Մարգարին «Մոլոչնի» հատուկ՝ 3.2%,  «Մարգարին «Նազ»հատուկ՝ 4.4%,  «Սոխ»՝ 15.0%, «Հաղթանակ» գինի՝  0.6%, «Լոլիկ»՝  24.1%, «Վարունգ»՝ 21.2%, «Ադամաթուզ»՝8.0%, ապրանքատեսակների միջին գների համար:
Մարտակերտ  քաղաքում  իրականացրած դիտանցման արդյունքներ.
2019 թվականի հունվարի 1-ից մինչև հունվարի 15-ը ուսումնասիրվող 72 ապրանքատեսակներից 21-ի գները նվազել են, 18-ի գները` աճել, իսկ 33 ապրանքատեսակների գները մնացել են անփոփոխ:
2019 թվականի հունվարի 1-ից մինչև հունվարի 15-ը միջին գների նվազում արձանագրվել է՝«Բաղրամյան» ալյուր՝ 2.2 %,   «Ոսպ»՝ 4.8%, «Բրինձ» դեղին երկարահատիկ՝ 1.1%, «Աղ»՝ 0.5%, «Հավի ձու «Նորագյուղ»՝ 1.4%, «Ոսկե կաթիլ» ձեթ՝ 1.4%, «Կոպոլիվա» ձիթապտուղ՝ 0.8 %, «Խտացրած կաթ «ԿՄԿ»՝ 1.2%, «Կաթնաշոռ» Մարիաննա՝ 0.4%, «Սպրեդ» Էլնոր՝ 1.0%, «Մու-Մու» կարագ՝ 1.5%, «Հավի միս «Արցախ» թարմ»՝ 1.0%, «Ձուկ Իշխան»՝ 5.4 %, «Սուրճ» Ռոյալ բրազիլիա՝ 1.6%,«Պելե» լուծվող սուրճ՝ 2.2 %, «Կոնյակ «Մանե»՝ 0.4%,«Սոխ» ՝1.0%,  «Կիտրոն»՝ 1.9%, «Պրեմիում» բենզին՝ 3.6%, «Ռեգուլյար»  բենզին՝ 3.7%,«Դիզվառելիք»՝ 2.1% ապրանքատեսակների միջին գների համար:
Նույն ժամանակահատվածում միջին գների բարձրացում արձանագրվել է՝ «Մելո գրանո» մակարոն»՝ 18.5%, «Մակֆա» մակարոն»՝ 1.7%, «Շաքար»՝ 2.1%, «Թթվասեր» Արցախ-կաթ՝ 0.8%, «Մածուն» Մու-Մու՝ 0.4%,   «Դայարուշկա» կարագ՝ 1.3%,«Երշիկ «Աթենք»՝ 1.9%,  «Հավի միս «Արցախ» բրոյլեր սառեց.՝ 0.7%,«Հյութ «Դոբրի»՝ 1.1%,  «Հանքային ջուր «Ջերմուկ կլասիկ»՝ 1.1 %, «Օղի «Արցախ պրեմիում»՝ 1.4%, «Խնդողնի» գինի՝ 1.4%, «Կարտոֆիլ»՝ 1.6%, «Լոլիկ» ՝ 46.9%,  «Վարունգ»՝60.3 %, «Ադամաթուզ»՝ 0.8%, «Խնձոր»՝2.0%,Ծխախոտ «Մալբորո» (կարմիր)»՝ 0.3%, ապրանքատեսակների միջին գների համար:
Բերձոր  քաղաքում  իրականացրած դիտանցման արդյունքներ.
2019 թվականի հունվարի 1-ից մինչև հունվարի 15-ը ուսումնասիրվող 54 ապրանքատեսակներից 5-ի գները նվազել են, 5-ի գները` աճել, իսկ 44 ապրանքատեսակների գները մնացել են անփոփոխ:
2019 թվականի հունվարի 1-ից մինչև հունվարի 15-ը միջին գների նվազում արձանագրվել է՝ «Ադամաթուզ» ՝ 3.0%, Ծխախոտ «Գառնի» (կապույտ)»՝ 0.3%, «Պրեմիում» բենզին՝ 4.3 %, «Ռեգուլյար»  բենզին՝ 4.4 %, «Դիզվառելիք»՝ 4.2%    ապրանքատեսակների միջին գների համար:    
 Նույն ժամանակահատվածում միջին գների բարձրացում արձանագրվել է՝ «Բաղրամյան» ալյուր՝ 1.6 %,  «Հավի ձու «Լուսակերտ»՝ 1.3%, «Կարտոֆիլ»՝ 8.2%, «Վարունգ»՝ 19.4%, «Լոլիկ»՝ 14.3%, ապրանքատեսակների միջին գների համար:
Տեղի ունեցած գնային տատանումները կապված են ապրանքների ձեռքբերման գների փոփոխության և մանրածախ առևտրի ոլորտում գործող սուբյեկտներիկողմից իրականացվող գնային քաղաքականության հետ:
Գնաճ արձանագրված ապրանքային շուկաներում բացակայում են գերիշխող դիրքի չարաշահման` մասնավորապես չհիմնավորված գների կիրառման հնարավոր դեպքեր:
Իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում «Տնտեսական մրցակցության պաշտպա-նության մասին»  ԼՂՀ օրենքի հնարավոր կամ փաստացի խախտման դեպքեր չեն արձանագրվել:

 

Last modified onԵրկուշաբթի, 10 Հոկտեմբերի 2022 14:39