Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

Իրականացրած մոնիթորինգների արդյունքների վերաբերյալ

18 Մարտի 2019

ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի աշխատողների, ԱՀ արհմիությունների ֆեդերացիայի և «Մայր» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների կողմից 2019 թվականի մարտի 1-ից մինչև մարտի 15-ը իրականացվել են դիտանցումներ Ստեփանակերտ քաղաքում գործող «Հաղթանակ», «Պրոդ մարկետ», «Ռոյալ», «Օկեան», «Կարս», «Դավ Գրուպ», «Սևան», «Նատալի գրուպ», «Տեխնոթրայդ» (2 առևտրային օբյեկտ), «Նադեժդա», «Նավ», «Կամ», «Գուրման մարկետ», «Էրիկ Արա», «Էլիտ գրուպ», «Պետրոլ սերվիս» և «Ֆլեշ» սահմանափակ պատասխանատվությամբ «Կապիտալ» (3առևտրային օբյեկտ) և «Յագուար» փակ բաժնետիրական ընկերություններին «Լենա Գաբրիելյան», «Սրբուհի Ստեփանյան», «Բորիկ Ներսիսյան», «Լեսմոնյա Հարությունյան», «Կարինե Մարտիրոսյան», «Անդրանիկ Գրիգորյան», «Գագիկ Միքայելյան» և «Գագիկ Արտաշյան» անհատ ձեռնարկատերերին պատկանող առևտրային օբյեկտներում առաջին անհրաժեշտության ապրանքների մանրածախ գների ուսումնասիրման նպատակով: Դիտանցման ընթացքում ուսումնասիրվել են առաջին անհրաժեշտության 43 ապրանքային շուկաներում առկա 80 ապրանքատեսակների մանրածախ գները:
2019 թվականի մարտի 1-ից մինչև մարտի 15-ը ուսումնասիրվող 80 ապրանքատեսակներից 18-ին գները նվազել են, 21-ի գները` աճել, իսկ 41 ապրանքատեսակների գները մնացել են անփոփոխ:
2019 թվականի մարտի 1-ից մինչև մարտի 15-ը միջին գների նվազում արձանագրվել է «Մելո գրանո» մակարոն»՝ 3.95%, «Ոսպ»՝ 3.46%,«Ձավար»՝ 1.9%,   «Շաքար»՝ 0.21%, «Շաքարավազ»՝ 0.24%,  «Զոլ.սեմեչկա» ձեթ՝ 2.01%, «Ավեդով» ձեթ՝ 2.25%, Մածուն «Մու-Մու»՝ 0.11 %, Մածուն «Մարիաննա»՝ 0.15%, «Սպրեդ» Էլնոր՝ 0.51%, «Կարագ «Դոյարուշկա»՝ 0.1%, «Կարագ«Անկոր»՝ 0.05%, «Խոզի միս»՝ 5.65%, «Տավարի միս»՝ 0.82%, «Ակբար» Թեյ՝ 0.07%, «Կարտոֆիլ»՝ 3.0%, «Լոլիկ»՝ 3.97%, «Ծխախոտ «Մալբորո» (կարմիր)»՝ 0.04%  ապրանքատեսակների միջին գների համար:
Նույն ժամանակահատվածում միջին գների բարձրացում արձանագրվել է՝ հաց «Մատնաքաշ»՝ 9.25%, «Թոնրի հաց»՝ 0.16%, «Մակֆա» ալյուր»՝ 0.18%, Բաղրամյան» ալյուր»՝ 0.25%, «Մակֆա» մակարոն»՝ 0.7%, «Հնդկաձավար»՝ 0.62%, «Բրինձ սպիտակ» երկարահատիկ՝ 1.12%,   «Ոլոռ»՝ 0.16%, «Ռեդդի» յուղ՝ 0.09%, «Ահմադ» Թեյ՝ 0.12%,  «Սուրճ «Պելե»՝ 0.39 %, «Դոբրի» հյութ՝ 0.6%, hանքային ջուր «Ջերմուկ կլասիկ»՝ 0.1%, «Կոնյակ «Մանե»՝ 0.08%, «Սոխ»՝ 37.66%, «Վարունգ»՝ 4.86%, «Ադամաթուզ»՝ 9.46%,  «Ծխախոտ «Գառնի» (կապույտ)»՝ 4.23%, «Պրեմիում» բենզին՝ 0.56%, «Ռեգուլյար»բենզին՝ 0.58%, «Դիզվառելիք»՝ 1.08%  ապրանքատեսակների միջին գների համար:
Ասկերան քաղաքում իրականացրած դիտանցման արդյունքներ.
2019 թվականի մարտի 1-ից մինչև մարտի 15-ը ուսումնասիրվող 69 ապրանքատեսակներից 14-ի գները նվազել են, 20-ի գները` աճել, իսկ 35 ապրանքատեսակների գները մնացել են անփոփոխ:
2019 թվականի մարտի 1-ից մինչև մարտի 15-ը միջին գների նվազում արձանագրվել է՝ «Ձավար»՝ 2.3%, «Հավի ձու «Նորագյուղ»՝ 2.0%, «Ոսպ»՝ 2.7%, «Սպրեդ» Էլնոր՝ 1.6%, մարգարին «Նազ» հատուկ՝ 1.4 %,  «Հավի միս «Արցախ» ՝ 0.7%, «Հավի միս «Արցախ»թարմ՝ 1.8%, «Սուրճ» Ռոյալ բրազիլիա՝ 0.7%, «Վարունգ»՝ 23.6%, «Լոլիկ»՝ 7.0%,  «Լիմոն»՝ 15.8%, «Խնձոր»՝ 30.4%, «Օղի «Արցախ պրեմիում»՝ 0.5%, «Կոնյակ «Մանե»՝ 0.3%  ապրանքատեսակների միջին գների համար:
Նույն ժամանակահատվածում միջին գների բարձրացում արձանագրվել է՝ հաց «Մատնաքաշ»՝ 7.5%, «Բաղրամյան» ալյուր»՝ 1.4%, «Ոլոռ»՝ 2.5%, «Հնդկաձավար»՝ 0.9%, «Բրինձ սպիտակ» երկարահատիկ՝ 1.1%, «Բրինձ Դեղին» երկարահատիկ՝ 2.8%,  «Մարիաննա» Կաթնաշոռ 1.6%, «Շաքար»՝ 1.0%, «Զոլ.սեմեչկա» ձեթ՝ 3.2%,  «Ձիթապտուղ»՝ 0.6%,  «Խտացրած կաթ»՝ 4.3%,  Մարգարին «Մոլոչնի» հատուկ՝ 0.9%, «Նրբերշիկ «Աթենք»՝ 0.6%, «Սուրճ» «Պելե»՝ 0.4 %, «Սոխ»՝ 10.0%,   «Ադամաթուզ»՝ 4.7%, «Դոբրի» հյութ՝ 0.8%, «Պրեմիում» բենզին՝ 0.6%, «Ռեգուլյար» բենզին՝ 0.6 %, «Դիզվառելիք»՝ 2.2%  ապրանքատեսակների միջին գների համար:
Բերձոր  քաղաքում  իրականացրած դիտանցման արդյունքներ.
2019 թվականի մարտի 1-ից մինչև մարտի 15-ը ուսումնասիրվող 54 ապրանքատեսակներից 27-ի գները նվազել են, 15-ի գինը` աճել, իսկ 12 ապրանքատեսակների գները մնացել են անփոփոխ:
2019 թվականի մարտի 1-ից մինչև մարտի 15-ը միջին գների նվազում արձանագրվել է «Բաղրամյան» ալյուր»՝ 4.6%, «Աղ»՝ 3.4%, «Ձավար»՝ 2.9%,«Ոլոռ»՝ 3.6%,   «Հնդկաձավար»՝ 5.4%, «Բրինձ սպիտակ» երկարահատիկ՝ 0.2%, «Բրինձ Դեղին» երկարահատիկ՝ 7.1%,  «Ոսպ»՝ 2.0%, Թթվասեր«Մու-Մու»՝ 0.5 %, Մածուն «Մու-Մու»՝ 1.1 %, «Շաքարավազ»՝ 2.6%, «Ոսկե Կաթիլ»ձեթ՝ 1.4%,  «Ձիթապտուղ»՝ 0.6%, «Խտացրած կաթ»՝ 1.2%, Մարգարին «Մոլոչնի» հատուկ՝ 4.9 %, Մարգարին «Նազ» հատուկ՝ 2.7 %,«Խոզի միս»՝ 5.0%, «Ակբար» Թեյ՝ 0.3%, «Ահմադ» Թեյ՝ 3.2%, «Կարտոֆիլ» ՝ 4.8%,«Լոլիկ» ՝ 4.2%,  «Օղի «Արցախ պրեմիում»՝ 0.4%,  «Կոնյակ «Մանե»՝ 1.2%, «Դոբրի» հյութ՝ 0.9%, «Կոկա կոլա» հյութ՝ 0.1%, Հանքային ջուր «Ջերմուկ կլասիկ»՝ 1.3%, Հանքային ջուր «Բջնի կլասիկ»՝ 1.3%  ապրանքատեսակների միջին գների համար:    
Նույն ժամանակահատվածում միջին գների բարձրացում արձանագրվել է՝ հաց «Մատնաքաշ»՝ 1.0%,  «Մելո գրանո» մակարոն »՝ 6.5%, «Հավի ձու «լուսակերտ»՝ 3.9%, Թթվասեր «Մարիաննա»՝ 0.8 %, «Կարագ «Դոյարուշկա»՝0.5%,  «Շաքար»՝1.7%, «Երշիկ «Աթենք»՝ 4.7%, «Սուրճ» «Պելե»՝ 0.8 %, «Սոխ»՝ 6.1%, «Ադամաթուզ»՝1.3%, «Ծխախոտ «Գառնի» (կապույտ)»՝ 2.4%, «Ծխախոտ «Մալբորո» (կարմիր)»՝ 2.3%, «Պրեմիում» բենզին՝ 0.4%, «Ռեգուլյար» բենզին՝ 0.5%, «Դիզվառելիք»՝ 0.9%    ապրանքատեսակների միջին գների համար:
Մարտակերտ  քաղաքում  իրականացրած դիտանցման արդյունքներ.
2019 թվականի մարտի 1-ից մինչև մարտի 15-ը ուսումնասիրվող 72 ապրանքատեսակներից 1-ի գները նվազել են, 4-ի գները` աճել, իսկ 67 ապրանքատեսակների գները մնացել են անփոփոխ:
2019 թվականի մարտի 1-ից մինչև մարտի 15-ը միջին գների նվազում արձանագրվել է՝ «Խոզի միս»՝ 5.4%  ապրանքատեսակների միջին գների համար:
Նույն ժամանակահատվածում միջին գների բարձրացում արձանագրվել է՝ «Ծխախոտ «Գառնի» (կապույտ)»՝ 2.2%, «Պրեմիում» բենզին՝ 1.1%, «Ռեգուլյար» բենզին՝ 1.2%, «Դիզվառելիք»՝ 3.3%   ապրանքատեսակների միջին գների համար:
Մարտունի  քաղաքում իրականացրած դիտանցման արդյունքներ.
2019 թվականի մարտի 1-ից մինչև մարտի 15-ը ուսումնասիրվող 71 ապրանքատեսակներից 10-ի գները նվազել են, 15-ի գները` աճել, իսկ 46 ապրանքատեսակների գները մնացել են անփոփոխ:
2019 թվականի մարտի 1-ից մինչև մարտի 15-ը միջին գների նվազում արձանագրվել է՝ «Բաղրամյան» ալյուր»՝ 0.6%, «Ոսպ»՝ 3.7%, «Շաքար»՝ 0.6%, «Ավեդով»ձեթ՝ 1,0%, «Սպրեդ» Էլնոր՝ 1.0%, մարգարին «Մոլոչնի» հատուկ՝ 0,3 %, «Խոզի միս»՝6.6%, «Լոլիկ»՝ 5.9%, «Վարունգ»՝ 6.1%, «Ծխախոտ «Գառնի» (կապույտ)»՝ 0.3%  ապրանքատեսակների միջին գների համար:
 Նույն ժամանակահատվածում միջին գների բարձրացում արձանագրվել է՝ հաց «Մատնաքաշ» 320գ՝ 11.3%, հաց «Մատնաքաշ» 500գ՝ 8.5%, Թոնրի հաց՝ 5.1%, «Հնդկաձավար»՝ 5.3%, «Բրինձ սպիտակ» երկարահատիկ՝ 0.7%,  «Շաքարավազ»՝ 0.3%,  «Ակբար» Թեյ՝ 2.6%, «Սուրճ» Ռոյալ բրազիլիա՝ 0.7 %, «Դոբրի» հյութ՝ 2.8%, «Օղի «Արցախ պրեմիում»՝ 1,5%, «Սոխ»՝ 2.8%, «Ադամաթուզ»՝ 3.1%, «Պրեմիում» բենզին՝ 0.6%, «Ռեգուլյար» բենզին՝0.6%, «Դիզվառելիք»՝ 1.1%  ապրանքա-տեսակների միջին գների համար:
Տեղի ունեցած գնային տատանումները կապված են ապրանքների ձեռքբերման գների փոփոխության և մանրածախ առևտրի ոլորտում գործող սուբյեկտներիկողմից իրականացվող գնային քաղաքականության հետ:
Գնաճ արձանագրված ապրանքային շուկաներում բացակայում են գերիշխող դիրքի չարաշահման` մասնավորապես չհիմնավորված գների կիրառման հնարավոր դեպքեր:
Իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ԼՂՀ օրենքի հնարավոր կամ փաստացի խախտման դեպքեր չեն արձանագրվել:

 

 

 

Last modified onԵրկուշաբթի, 10 Հոկտեմբերի 2022 14:32