Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

Իրականացրած մոնիթորինգների արդյունքների վերաբերյալ

21 Փետրվարի 2019

ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի աշխատողների կողմից 2019 թվականի փետրվարի 01-ից մինչև փետրվարի 15-ը իրականացվել են դիտանցումներ Ստեփանակերտ քաղաքում գործող «Հաղթանակ», «Պրոդ մարկետ», «Ռոյալ», «Օկեան», «Կարս», «Դավ Գրուպ», «Սևան», «Նատալի գրուպ», «Տեխնոթրայդ» (2 առևտրային օբյեկտ), «Նադեժդա», «Նավ», «Կամ», «Գուրման մարկետ», «Էրիկ Արա», «Էլիտ գրուպ», «Պետրոլ սերվիս» և «Ֆլեշ» սահմանափակ պատասխանատվությամբ «Կապիտալ» (3առևտրային օբյեկտ) և «Յագուար»փակ բաժնետիրական ընկերություններին «Լենա Գաբրիելյան», «Սրբուհի Ստեփանյան», «Բորիկ Ներսիսյան», «Լեսմոնյա Հարությունյան», «Կարինե Մարտիրոսյան», «Անդրանիկ Գրիգորյան», «Գագիկ Միքայելյան» և «Գագիկ Արտաշյան» անհատ ձեռնարկատերերին պատկանող առևտրային օբյեկտներում առաջին անհրաժեշտության ապրանքների մանրածախ գների ուսումնասիրման նպատակով: Դիտանցման ընթացքում ուսումնասիրվել են առաջին անհրաժեշտության 43 ապրանքային շուկաներում առկա 80 ապրանքատեսակների մանրածախ գները:
2019 թվականի փետրվարի 01-ից մինչև փետրվարի 15-ը ուսումնասիրվող 80 ապրանքատեսակներից 10-ին գները նվազել են, 18-ի գները` աճել, իսկ 52 ապրանքատեսակների գները մնացել են անփոփոխ:
2019 թվականի փետրվարի 01-ից մինչև փետրվարի 15-ը միջին գների նվազում արձանագրվել է «Ոսպ»՝ 0.76%, «Զոլ.սեմեչկա» ձեթ՝ 0.08%,  «Արցախ-կաթ»կարագ՝ 0.15%, «Անկոր»կարագ՝ 0.33%, «Մարգարին» մոլ. հատուկ՝ 0.22%,  «Խոզի միս»՝ 1.34 %, «Ձուկ Իշխան»՝ 0.27 %, «Սուրճ» Ռոյալ բրազիլիա՝ 0.14 %, «Կոնյակ «Մանե»՝ 0.31%,«Խնձոր»՝ 4.25 %,   ապրանքատեսակների միջին գների համար:
 Նույն ժամանակահատվածում միջին գների բարձրացում արձանագրվել է՝ «Մակֆա» ալյուր»՝ 0,09%,  «Մակֆա» մակարոն»՝ 0.42%, «Հնդկաձավար»՝ 1.01%, «Բրինձ սպիտակ» երկարահատիկ՝ 1.14%, «Բրինձ Դեղին» երկարահատիկ՝ 0.04%, «Ձավար»՝ 0.27%,  «Ոլոռ»՝ 1.07%, «Ձիթապտուղ»՝ 0.20%, «Հավի միս«Արցախ» 0.09%, «Ահմադ» թեյ՝ 0.07%, «Դոբրի» հյութ՝ 2.18%, «Օղի «Արցախ պրեմիում»՝ 3.37%, «Խնդողնի» գինի՝ 0.62%, «Լոլիկ»՝ 9.65%, «Վարունգ»՝ 9.95%, «Ադամաթուզ»՝ 2.93%, «Ծխախոտ «Մալբորո» (կարմիր)»՝ 0.21%, «Դիզվառելիք»՝ 0.34%  ապրանքատեսակների միջին գների համար:
Ասկերան քաղաքում իրականացրած դիտանցման արդյունքներ.
2019 թվականի փետրվարի 01-ից մինչև փետրվարի 15-ը ուսումնասիրվող 69 ապրանքատեսակներից 7-ի գները նվազել են, 10-ի գները` աճել, իսկ 52ապրանքատեսակների գները մնացել են անփոփոխ:
2019 թվականի փետրվարի 01-ից մինչև փետրվարի 15-ը միջին գների նվազում արձանագրվել է՝«Հավի ձու «Նորագյուղ»՝ 0.7%, «Ոսպ»՝ 3.2%,  «Մարիաննա» թթվասեր՝ 0.9%, «Երշիկ «Աթենք»՝ 0.9%, «Ակբար»թեյ՝ 0.3%, «Ադամաթուզ»՝ 8.2%,  «Խնձոր»՝ 37.5%, ապրանքատեսակների միջին գների համար:
Նույն ժամանակահատվածում միջին գների բարձրացում արձանագրվել է՝ ««Բաղրամյան» ալյուր»՝ 1.3%, «Բրինձ սպիտակ» երկարահատիկ՝ 0.3%, «Բրինձ Դեղին» երկարահատիկ՝ 1.0%, «Սպրեդ» Էլնոր՝ 3.1%, «Արցախ» հավի միս թարմ՝ 2,7%,«Ահմադ» թեյ՝ 0.3%, «Լոլիկ»՝ 20,0%, «Վարունգ»՝ 11,1%,  «Դոբրի» հյութ՝ 4,6%, «Օղի «Արցախ պրեմիում»՝ 1,9% ապրանքատեսակների միջին գների համար:
Բերձոր  քաղաքում  իրականացրած դիտանցման արդյունքներ.
2019 թվականի փետրվարի 01-ից մինչև փետրվարի 15-ը ուսումնասիրվող 54 ապրանքատեսակներից 4-ի գները նվազել են, 6-ի գինը` աճել, իսկ 44 ապրանքատեսակների գները մնացել են անփոփոխ:
2019 թվականի փետրվարի 01-ից մինչև փետրվարի 15-ը միջին գների նվազում արձանագրվել է՝ «Հավի ձու «Լուսակերտ»՝ 3.1 %, «Շաքարավազ»՝ 3.1%, «Ադամաթուզ»՝6.3%, «Կոկա կոլա»հյութ՝ 0.7%, ապրանքատեսակների միջին գների համար:    
 Նույն ժամանակահատվածում միջին գների բարձրացում արձանագրվել է՝ «Լոլիկ»՝ 50.0%, «Վարունգ»՝ 25.0%, «Օղի«Արցախ պրեմիում»՝ 2.2%, «Դոբրի» հյութ՝ 5.8%, «Ջերմուկ կլասիկ» հանքային ջուր՝ 5.2%,«Բջնի կլասիկ» հանքային ջուր՝ 0.7%,    ապրանքատեսակների միջին գների համար:
Մարտակերտ  քաղաքում  իրականացրած դիտանցման արդյունքներ.
2019 թվականի փետրվարի 01-ից մինչև փետրվարի 15-ը ուսումնասիրվող 72 ապրանքատեսակներից 5-ի գները նվազել են, 5-ի գները` աճել, իսկ 62 ապրանքատեսակների գները մնացել են անփոփոխ:
2019 թվականի փետրվարի 01-ից մինչև փետրվարի 15-ը միջին գների նվազում արձանագրվել է՝«Թեյ» «Ահմադ»՝ 0.1 %, «Կոնյակ «Մանե»՝  0.6%, «Պրեմիում» բենզին՝ 0.7%, «Ռեգուլյար» բենզին՝ 0.6%, «Դիզվառելիք»՝ 0.7% ապրանքատեսակների միջին գների համար:
Նույն ժամանակահատվածում միջին գների բարձրացում արձանագրվել է՝ «Մելո գրանո» մակարոն»՝ 2.6%, «Լուծվող սուրճ «Պելե»՝ 0.3%, «Խնդողնի» գինի՝ 0.2%, «Հաղթանակ» գինի՝ 0.2%, «Սոխ»՝ 9.1%  ապրանքատեսակների միջին գների համար:
Մարտունի  քաղաքում իրականացրած դիտանցման արդյունքներ.
2019 թվականի փետրվարի 01-ից մինչև փետրվարի 15-ը ուսումնասիրվող 71 ապրանքատեսակներից 18-ի գները նվազել են, 5-ի գները` աճել, իսկ 48 ապրանքատեսակների գները մնացել են անփոփոխ:
2019 թվականի փետրվարի 01-ից մինչև փետրվարի 15-ը միջին գների նվազում արձանագրվել է՝ «Հնդկաձավար»՝ 0.6%, «Ոսպ»՝ 0.6%, «Շաքար»՝ 1.6%, «Ոսկե կաթիլ» ձեթ՝ 1.2%,  «Զոլ.սեմեչկա» ձեթ՝ 0.6%,  «Ավեդով» ձեթ՝ 0.1%, «Սպրեդ» Էլնոր՝ 0.7%,   «Պանիր» գյուղ. տնտ.արտ.՝ 1.2%, Մարգարին «Մոլոչնի» հատուկ՝ 0.6 %, Մարգարին «Նազ»՝ 6.8 %,«Թեյ Ահմադ»՝ 1.2 %, «Սուրճ» Ռոյալ բրազիլիա՝ 1.1 %, «Դոբրի» հյութ՝1.0%,«Կոնյակ «Մանե»՝ 2.3%,«Ադամաթուզ»՝ 6.7%, «Պրեմիում» բենզին՝0.2%,«Ռեգուլյար»բենզին՝ 0.2%,«Դիզվառելիք»՝ 0.8% ապրանքատեսակների միջին գների համար:
Նույն ժամանակահատվածում միջին գների բարձրացում արձանագրվել է՝ «Հավի ձու «Նորագյուղ»՝ 2.7 %, «Կարտոֆիլ»՝ 0.8%,  «Սոխ»՝ 8.3%, «Լոլիկ»՝ 9.6%, «Վարունգ»՝13.9%, ապրանքա-տեսակների միջին գների համար:
Տեղի ունեցած գնային տատանումները կապված են ապրանքների ձեռքբերման գների փոփոխության և մանրածախ առևտրի ոլորտում գործող սուբյեկտներիկողմից իրականացվող գնային քաղաքականության հետ:
Գնաճ արձանագրված ապրանքային շուկաներում բացակայում են գերիշխող դիրքի չարաշահման` մասնավորապես չհիմնավորված գների կիրառման հնարավոր դեպքեր:
Իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ԼՂՀ օրենքի հնարավոր կամ փաստացի խախտման դեպքեր չեն արձանագրվել:

 

 

 

Last modified onԵրկուշաբթի, 10 Հոկտեմբերի 2022 14:37