Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

Հանրային ծառայությունների կարգավորման վարչություն

Հանրային ծառայությունների կարգավորման վարչությունը՝
կարգավորում է.
1)
ա) էներգետիկայի բնագավառը, որը ներառում է էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգերը,
բ) ջրային համակարգը, որը ներառում է խմելու, ոռոգման, արդյունաբերական ջրի մատակարարումը, ջրահեռացումը և կեղտաջրերի մաքրումը,
գ) նշված ոլորտներին առնչվող սպառողների հետ կապված հարցերը,
դ) լիցենզավորման, ֆինանսական վերլուծության, մոնիթորինգի և հսկողության ենթաբաժնի հետ կապված հարցերը,
ե) տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման բնագավառը` սակագների սահմանման և վերանայման մասով,
2) իրականացնում է սակագնային քաղաքականության համար համապատասխան վերլուծություններ,
3) պատասխանատվություն է կրում կարգավորվող ոլորտների կողմից ներկայացվող հաշվետվությունների տեղեկությունների և այլ պարտադիր պայմանների ժամանակին կատարման համար,
4) կազմում է վարչության տարեկան աշխատանքային ծրագիրը և ներկայացնում Աշխատակազմ,
5) վարչության կողմից իրականացված աշխատանքների հիման վրա ձևավորում է տեղեկատվական բազա,
6) իր լիազորությունների սահմաններում մասնակցում է ապրանքային շուկաների մրցակցային միջավայրի գնահատման համար համապատասխան վերլուծությունների իրականացմանը,
7) իր լիազորությունների սահմաններում մասնակցում է ապրանքային շուկաների ապրանքատեսակային և աշխարհագրական սահմանների որոշման հետ կապված աշխատանքների իրականացմանը,
8) նախապատրաստում է վերոնշյալ ոլորտներին առնչվող համապատասխան իրավական ակտերի նախագծեր,
9) անհրաժեշտության դեպքում ապահովում է բաժնի աշխատակցի մասնակցությունը Աշխատակազմի այլ կառուցվածքային ստորաբաժանումների կողմից կազմվող իրավական ակտերի նախագծերի մշակման, վարչական վարույթի հարուցման և իրականացման, օրենքով նախատեսված այլ գործառույթների իրականացման աշխատանքներին,
10) մշակում է «Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող մարմնի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի դրույթներից բխող անհրաժեշտ մեթոդաբանությունը,
11) իրականացնում է կարգավորվող բնագավառների լիցենզիա ստանալու հայտերի ուսումնասիրությունը,
12) ապահովում է կարգավորվող բնագավառներում գործունեության իրականացման համար տրամադրվող լիցենզիաների (թույլտվությունների) նախագծերի պատրաստումը,
13) իրականացնում է լիցենզիայի (թույլտվության) հայտերի օրինականության ուսումնասիրությունը,
14) իրականացնում է մոնիթորինգ լիցենզավորված և (կամ) լիցենցավորման ենթակա ոլորտներում և կազմում համապատասխան եզրակացություններ,
15) մշակում է լիցենզիայի մաս կազմող լիցենզիայի պայմանները և պարբերաբար հսկողություն իրականացնում այդ պայմանների կատարման նկատմամբ,
16) անհրաժեշտության դեպքում պատրաստում է նյութեր Հանձնաժողովի հրապարակային, բացատրական աշխատանքներն իրականացնելու համար,
17) անհրաժեշտության դեպքում առաջարկություններ է ներկայացնում տնտեսական մրցակցությանն առնչվող իրավական ակտերի վերաբերյալ,
18) մասնակցում է Հանձնաժողովի գործունեության ծրագրի և հաշվետվության նախագծերի մշակմանը,
19) իր լիազորությունների սահմաններում ապահովում է վարչական վարույթի հարուցման և իրականացման աշխատանքների կատարումը,
20) իր լիազորությունների սահմաններում ապահովում է վարչության ներկայացուցչի մասնակցությունը ստուգումներին և ուսումնասիրություններին,
21) իրականացնում է օրենսդրությամբ և պաշտոնի անձնագրերով սահմանված այլ լիազորություններ:


Հանրային ծառայությունների կարգավորման վարչության պետ՝     Ա. Առաքելյան

Հեռ.  (047) 95-49-84