Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

Տեխնիկայի սոցիալական գնահատումը որպես տնտեսության նորամուծական զարգացման փիլիսոփայական-մեթոդաբանական խնդիր

ՎԱԼԵՐԻ ՄԻՐԶՈՅԱՆ փիլիսոփայական գիտությունների դոկտոր, դոցենտ
 
ՏԵԽՆԻԿԱՅԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ՈՐՊԵՍ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆՈՐԱՄՈՒԾԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ-ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐ
 
Հիմնաբառեր. տեխնիկա և տնտեսություն, նորամուծական գործունեություն, տեխնոլոգիական խոհեմություն, տեխնիկայի սոցիալական գնահատում
«Տեխնիկայի գնահատում» հասկացությունը մի քանի տասնամյակ շրջանառում է գրականության մեջ, թեպետ դրա իմաստային ընդգրկումը տարաբնույթ է շնորհիվ գնահատվող օբյեկտի «բազմադեմության». տեխնիկան կարող է գնահատվել որպես տնտեսության նյութական տարր, արտադրական պաշար, նորամուծական գործունեության ընդգրկման չափանիշ, նորամուծության ընդհանուր արժեքի գնահատման բաղադրիչ, որևէ համակարգի անվտանգ գործառության օղակ և այլն: Ստորև կքննարկենք «տեխնիկայի գնահատումը» դրա առավել ընդգրկուն իմաստով: «Տեխնիկան» մարդու նպատակասլաց գործունեության միջոցների ամբողջությունն է: Պահպանված է նաև հունարեն «տեխնե» բառի «հմտություն»«վարպետություն» իմաստը, թեև մարդ արարածն իր անձնային հմտությունը վերագրել է առարկայական միջոցների աշխարհին, և առհասարակ քաղաքակրթությունը (համենայն դեպս՝ եվրոպական) հակված է իրեն գնահատելու տեխնիկական զարգացվածության չափանիշերով: «Զարգացած երկիր» բնութագրության մեջ շեշտն ի վերջո տնտեսության գիտատեխնիկական հիմքի վրա է դրված: Նույնն է հասարակության որակական փուլերի դասակարգման դեպքում՝ «մինչարդյունաբերական» (ագրարային), «արդյունաբերական» և «հետարդյունաբերական»: Նորամուծական կառավարաբանության մեթոդաμանության հիմքում ընկած է կազմակերպության տեխնիկական հիմքի փոփոխության չափը. «հիմնարար նորամուծություն» է համարվում տեխնիկայի նոր սերնդի ներդրումը, «բարելավող»՝ գիտատեխնիկական պարμերաշրջանի տվյալ փուլում կատարվող միջին և մանր գյուտերի ներդրումը, իսկ հնացած տեխնիկական միջոցների մասնակի փոփոխությունը անվանվում է անգամ «կեղծ նորամուծություն»«Տեխնիկայի գնահատում» հասկացությունը ծնունդ է առել որոշակի պայմաններում և արտացոլում է որոշակի ակնկալիքներ: Ամենից առաջ, վճռորոշ է եղել տեխնիկայի, գիտատեխնիկական բուռն առաջընթացը: Ո՛չ հունա-հռոմեական, ո՛չ էլ վերածննդի դարաշրջանի աշխարհայացքի շրջանակներում չկա փոքրիշատե լրջմիտ փիլիսոփայական անդրադարձ նյութական, տեխնիկական աշխարհի հանրային դերակատարմանը: Միայն XVIII դարից, մասնավորապես՝ առաջին արդյունաբերական հեղափոխության շնորհիվ, փոխվեց վերաբերմունքը: Իսկ XX դարի 50–60-ական թվականներից տեխնիկական միջոցները անկասելիորեն մուտք գործեցին ոչ միայն տնտեսության, այլև հանրության ու անհատի կյանքի բոլոր ոլորտներն անխտիր: Աշխարհայացքային առումով` եթե նախկինում տեխնիկայի հանրային դերը թերագնահատվում էր, ապա «տեխնիկայի գնահատման» առաջին փորձը գերագնահատումը եղավ՝ անքննադատ ոգևորություն, որի դառը պտուղները մարդկությունը մինչ օրս քաղում է: Ըստ «տեխնոլոգիական լավատեսության» կողմնակիցների՝ տեխնիկան միայն բարիք է և, անգամ եթե բացասական երևույթներ է հարուցում (շրջապատող միջավայրի աղտոտումը), ապա դրանք հաղթահարելու համար դարձյալ տեխնիկային պիտի ապավինել (զտիչների կատարելագործմամբ կնվազեն վնասակար արտանետումները): Լավատեսության հորձանք բերեց «ավտոմատացման դարաշրջանը»՝ 1960-ական թվականների սկիզμը, երμ շատերը ուրվագծում էին մի «տեխնոլոգիական դրախտ», որտեղ տեխնիկայի հրաշք միջոցները ինքնաբերաբար վերացնում են սոցիալական բոլոր խնդիրները, այդ թվում՝ միապաղաղ աշխատանքի պատճառած տառապանքները: Արդեն 2000թ. ձևավորվելու էր նոր՝ «ստեղծագործական հասարակություն» (Creative Society): Ըստ ամերիկացի փիլիսոփա Ռ. Փարկմանի՝ ձևավորվող «տեխնոլոգիական հասարակությունը» (technological society) բնավ էլ համատարած ծուլության երանելի միջավայր չէ. տեխնիկայի հրամայականները մարդուն հարկադրելու են բարեփոխվել, կատարելագործվել, ավելի խորը ճանաչել ինքն իրեն և իր տիեզերքը: Խանդավառությունը կարճատև էր: Ֆրանսիացի սոցիոլոգ Կ. Դյուրանի 22 տարվա ընդմիջումով (1957 և 1979) անցկացրած հետազոտությամ՝ «տեխնիկական առաջընթացի քննադատությունը, որ թվում էր սոսկ ինտելեկտուալ կամ ավանգարդիստական ուտոպիա, իր հաստատումն է գտնում աշխատավորության թե՛ գիտակցության և թե՛ փորձառության մեջ»: 1983 թ. ԱՄՆ-ի սենատի հովանավորությամμ լայն քննարկումը (հրապարակվեց շուրջ 1400 էջ) դարձյալ արձանագրեց, որ ամեն ասպարեզում չէ, որ նորագույն տեխնիկան նպաստում է ծանր աշխատանքի վերացմանը և μովանդակալից, ստեղծագործական աշխատանքի տեսակների տարածմանը: «Տեխնոլոգիական հոռետեսության» կողմնակիցներն ահա շեշտում են գիտության և տեխնիկայի առաջընթացի վնասակար ազդեցությունը՝ այդ կերպ սաստկացնելով տագնապահարույց («ալարմիստական») այն տրամադրությունները, որ առաջինն արտահայտել է Ժ.-Ժ. Ռուսոն Դիժոնի ակադեմիայի 1750թ. հայտարարած մրցույթը շահած աշխատության մեջ: «Տեխնիկան մարդկանց երջանիկ է դարձնում մի այնպիսի միջավայրում, որտեղ նրանք կարող են միմիայն ապերջանիկ լինել»: Ամերիկացի Լ. Մեմֆորդի աֆորիստական ձևակերպման հիմնավորումը տեխնիկայի միօրինականացնող ազդեցությունն է անհատի և հանրության կյանքի վրա. «մեգատեխնիկան» վերացնում է բնական միջավայրը, մարդը վերածվում է տեխնիկայի սպասարկուի, ինքն էլ գործում առավելապես մեքենայաբար, տեխնիկական միջոցները ներկազմակերպական բյուրոկրատիային հնարավորություն են տալիս ամբողջ կազմակերպությունը դարձնելու խստիվ աստիճանակարգված մի «մեգամեքենա»: Ինչպես սովորաբար լինում է փիլիսոփայական խորհրդածությունների ընթացքում՝ հակադիր փաստարկների μախման շնորհիվ տեխնիկայի հանրային դերի գնահատման հարցում առաջացել է «ոսկի միջինը»՝ տեխնոլոգիական խոհեմության դիրքորոշումը: Դա այն հավասարակշիռ, սթափ ըմբռնումն է, որ տեխնիկայի առաջընթացը ինքնաμավ չէ, այլ զգալիորեն պայմանավորված է մարդկանց կայացրած վճիռներով, գործելակերպով, արժեքային համակարգով: Հենց այս հունով ծավալված լուծումներից առավել ուշագրավը եղավ «տեխնիկայի գնահատման» (Technology Assessment) հարցադրումը, ըստ որի գերմանացի տեսաμան Արմին Գրյունվալդը անգլերեն «Technology Assessment»-ի փոխարեն առաջարկում է գերմաներեն ավելի հստակ՝ «տեխնիկայի հետևանքների գնահատում» բառակապակցությունը: Անհրաժեշտ է տեխնիկան օգտագործել հանուն մարդու պահանջմունքների բավարարման, միաժամանակ՝ նվազեցնել կամ վերացնել տեխնիկայի վտանգավոր գործադրման հետևանքները. «Եթե մարդը չգործադրի համակարգիչները իմաստնությամբ և պատասխանատվությամբ, ապա դրանք դառնալու են ավելի շատ մարդկանց ստանդարտացման և կաշկանդման, քան թե անհատականությունը զարգացնելու միջոց»: Ֆրանսիական «L’ Oreal» ֆիրմայի ղեկավար Ռ. Սալմոնի կարծիքով` համակարգչային տեխնիկան, հաղոր- դակցման միջոցները, առցանց («on line») մատուցվող ծառայությունները, երևութական (վիրտուալ) քննարկումները մեծացնում են ճկուն աշխատանքային գրաֆիկների ներդրման, գրասենյակային աշխատանքի մի մասը աշխատողների տուն տեղափոխելու, առհասարակ կազմակերպության կառավարումը ապակենտրոնացնելու հնարավորությունը, սակայն, միաժամանակ, «տեխնիկական առաջընթացը միշտ չէ, որ հավասարազոր է քաղաքակրթության զարգացմանը»: Հետադարձ հայացքով՝ խորհրդային հասարակագիտությունը կարող ենք դասել տեխնոլոգիական խոհեմությանը. համարվում էր, թե սոցիալիզմի օրոք հանրային սեփականատիրությունը, պլանային տնտեսությունը, միասնական կառավարումը, բուն հասարակարգի հումանիստական ուղղվածությունը մեղմելու են տեխնիկայի μացասական ազդեցությունները: Իհարկե, Չեռնոբիլի ատոմակայանի 1986թ. պայթյունը ոչ միայն հասարակությանը, այլև հասարակագիտությանը սթափեցրեց, այդուհանդերձ, պետական-կուսակցական վերնախավը, թեպետ գիտակցում էր «մարդկային գործոնի ակտիվացման» կարևորությունը, պահանջում լուրջ հետազոտություններ, սակայն շարունակում էր տեսաμաններին պարտադրել լավատեսական կանխավարկածներ: Ինչ վերաμերում է հետխորհրդային տարածքում ձևավորվող հասարակությանը՝ «նորաբողբոջ կապիտալիզմին», ապա տեխնիկայի հնարավորությունների մասնավոր սեփականատիրական գործադրման կերպը հաջող բնութագրված է «ներսից». ամերիկացի հոգեվերլուծաբան Էրիխ Ֆրոմի ձևակերպմամբ՝ այստեղ տիրապետող է երկու սկզμունք: Առաջին՝ «եթե ինչ-որ բան տեխնիկապես հնարավոր է, ապա պետք է արվի»: Այլ կերպ ասած՝ տեխնիկական հնարավորությունն ինքնին վերածվում է բարոյական կարգավորչի: Երկրորդը առավելագույն արտադրողականության պահանջն է, ինչն իրականանում է, մի կողմից՝ աշխատողներին զրկելով անհատական առանձնահատկություններից և ենթարկելով μյուրոկրատական կանոններին, մյուս կողմից՝ նույնացնելով ոչ թե իրենք իրենց, այլ կազմակերպության հետ՝ «ապահումանիզացում՝ հանուն արդյունավետության»: Առաջանում է խոր հակասություն արդի քաղաքակրթության ժողովրդավարական սկզμունքների, հռչակած նպատակների, դավանած արժեքների և ներկազմակերպական իրողության, մարդ-աշխատողի հանդեպ փաստացի վերաբերմունքի միջև: Ժամանակակից տեխնիկական միջոցները հնարավորություն են ստեղծել վերահսկելու մարդու կենսագործունեության բոլոր ասպարեզները, հանրային ու անհատական կյանքը, ընդ որում՝ այն աստիճանի մանրախույզ, որ տեխնիկական աշխարհում մարդ արարածի ստրկացման վերաբերյալ հակաուտոպիայի ամենամռայլ նախազգուշացումները սկսում են իրական թվալ: Ուստի դժվար է համաձայնել այն կարծիքին, թե իբր «տեխնիկական ալարմիզմը» գիտատեխնիկական առաջընթացի սոսկ բացասական երևույթներն է արձանագրում և «քամահրանքով անտեսում է դրական հետևանքները», այդ պատճառով էլ «սպառել է իր ինտելեկտուալ ներուժը»: Այդպես չէ, տեխնիկայի գործադրման գնահատման հարցում որոշակի մտավախությունը պիտի համակի ոչ միայն տեսաμաններին, այլև գործարարներին, տնտեսության μարեփոխիչներին, քաղաքական գործիչներին, ամբողջ հանրությանը: Հենց վերջինիս դիրքերից, այլ ոչ սոսկ տեխնիկատնտեսական նպատակահարմարությամբ պետք է հիմնավորվեն տեխնիկական ամեն մի նորամուծություն, լինի դա առանձին վերցրած որևէ կազմակերպություն, թե հանրային կյանքի կազմակերպման ամբողջ համակարգը: Պատահական չէ, որ շատ պետություններում կառավարական ամենաբարձր մակարդակներում ստեղծվել են «տեխնիկայի գնահատման» հատուկ մարմիններ, որոնք փորձում են խնդրի կարևորության հանրային հնչեղությունը ոչ միայն հասցնել տնտեսավարող սուμյեկտներին և քաղաքացիական հասարակության հաստատություններին, այլև մշակել համապետական քաղաքականություն, տեխնիկայի և գիտատեխնիկական առաջընթացին խարսխված նորամուծական զարգացման գնահատման օրինականացված չափանիշեր: Սա նաև μոլորիս պարտականությունն է ապագայի հանդեպ: Շատ պատկերավոր է գրում է ԳՖՀ Բունդեսթագի «Տեխնիկայի գնահատման բյուրոյի» ղեկավար Ա. Գրունվալդը. «Այն, ինչը մենք որպես ժառանգություն ենք թողնում սերունդներին, էապես պայմանավորված տեխնիկայով. նրանք կստանան մեր տեխնիկայի հետևանք մթնոլորտային արտանետումները, հումքի սպառված պաշարներ և ռադիոակտիվ թափոններ, բայց նաև՝ բարեկեցություն, տեխնիկայի շնորհիվ՝ մեր անկախությունը բնության քմահաճույքներից և գլոբալ հաղորդակցման հնարավորությունը»
Հակիրճ ամփոփենք. «Տեխնիկայի սոցիալական գնահատումը»՝ որպես տնտեսության և ողջ հանրային կյանքի μնականոն գործառության և նորամուծական զարգացման փիլիսոփայական-մեթոդաբանական սկզբունք, նշանակում է՝ . գիտության և տեխնիկայի առկա նվաճումների կիրառման դրական արդյունքների ու բացասական հետևանքների համալիր գնահատում, գիտատեխնիկական առաջընթացի խնդիրների և հեռանկարների ամμողջական ընկալում ու արժեքավորում, տեխնիկական հնարավորությունների գործադրման մեջ տնտեսավարող կազմակերպությունների սոցիալական պատասխանատվության ուժեղացում,  . տնտեսության նորամուծական զարգացման մեջ մասնավոր և հանրային շահերի ներդաշնակում, ™ գիտատեխնիկական զարգացման հանրային վերահսկում: Հոդվածում տեխնիկայի սոցիալական գնահատման հայեցակարգը ներառում է հետևյալ նպատակադրումները՝ առկա տեխնոլոգիայի կիրառման դրական և բացասական կողմերի համալիր գնահատում, գիտատեխնիկական առաջընթացի հեռանկարի ամμողջական արժեքավորում, տնտեսության նորամուծական զարգացման մեջ տնտեսավարողների սոցիալական պատասխանատվության մեծացում, մասնավոր ու հանրային շահերի առավելագույն ներդաշնակում, հանրային վերահսկողության ուժեղացում: