Log in
updated 8:00 AM MSK, Sep 19, 2023

Կայացել է Հանձնաժողովի հերթական նիստը

Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Գևորգ Գրիգորյանի նախագահությամբ այսօր գումարվել է հանձնաժողովի հերթական նիստը:

Օրակարգի առաջին հարցով հաստատվել է Հանձնաժողովի 2022 թվականի գործունեության հաշվետվությունը:

Հանձնաժողովի մեկ այլ որոշմամբ փոփոխություն է կատարվել վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագների հաշվարկման մեթոդիկայում:

Օրակարգի 3-րդ հարցով Հանձնաժողովը Արցախի Հանրապետության տարածքում 91,1 մեգահերց հաճախությամբ հայտարարված ռադիոհաղորդումների եթերային հեռարձակման (վերահեռարձակման) լիցենզավորման մրցույթը համարել է չկայացած:

Օրակարգի վերջին հարցով՝ Արցախի Հանրապետության տարածքում հայտարարվել է 104,7 մեգահերց հաճախությամբ ռադիոհաղորդումների եթերային հեռարձակման (վերահեռարձակման) լիցենզավորման մրցույթ:

Last modified onՀինգշաբթի, 27 Ապրիլի 2023 12:21